17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Երեւանն այլեւս չի հավակնում Եվրո-2020-ի հանդիպումներն անցկացնելուն

Երեկ ավարտվել է Եվրո-2020-ի անցկացման հայտերի ընդունման ժամկետը:

ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք ցանկանում են անցկացնել ”Եվրո-2020”-ի եզրափակիչ փուլի հանդիպումներ: Առաջնությունն անցկացվելու է եվրոպական 13 քաղաքներում:

Եվրո-2020-ն անցկացնելու ցանկություն էր հայտնել նաեւ Հայաստանը` ի դեմս Երեւանի՝ ներկայացնելով ”Հրազդան” մարզադաշտի թեկնածությունը: ՈւԵՖԱ-ի հրապարակած հավակնորդների վերջնական ցանկում, սակայն, Երեւանի անունը բացակայում է:

Հայտ են ներկայացրել հետեւյալ քաղաքները. Լոնդոն,Մինսկ,Բրյուսել,Սոֆիա,Բաքու,Սկոպյե, Բուդապեշտ, Մյունխեն, Կոպենհագեն, Երուսաղեմ, Դուբլին, Բիլբաո, Հռոմ, Ամստերդամ, Սանկտ-Պետերբուրգ, Բուխարեստ, Կարդիֆ, Ստոկհոլմ, Գլազգո:

Քաղաքների վերջնական ցանկը ներկայացնվելու է սեպտեմբերի 19-ին Ժնեւում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ