22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀԱԿ փոխնախագահին

Մարտի 1-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտք է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի։

«Փաստինֆո»-ն դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ երկրորդը նախագահը պահանջում է դատարանից պարտավորեցնել Արամ Մանուկյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել։

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանն ասուլիսում մասնավորապես մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի պնդումը, որը ՊՆ 0038 հայտնի հրամանը նախագահին «զեկուցելու» ընթացակարգ չի եղել, եւ Ռոբերտ Քոչարյանը դրանից տեղյակ չի եղել եւ նպատակ է ունեցել միայն կանխել բանակի ներգրավումը ներքաղաքական գործընթացներին, նշել էր.

«Սպասեք մեղադրանքի հրապարակմանը: Երբ մանրամասները տեսնեք, Ռոբերտ Քոչարյանը կսսկվի, իր թիմը՝ եւս: Այն, ինչ հրապարակվելու է դատարանում, բոլորիդ համար լինելու է նորություն»: Նաեւ նշել էր. «Նա ոչ միայն իմացել է, այլեւ նախապես է իմացել: Միայն այդ 0038 հրամանը չի: Մոտ հազար բարձրաստիճան պաշտոնյաներ՝ բանակի եւ այլն, մասնակցել են, կազմակերպված խմբեր են եղել»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ