25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարո Փայլանը Չարենցի` Կարսում գտնվող տան քանդման հետ կապված հարցապնդում է ուղարկել մշակույթի նախարարություն

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Չարենցի` Կարսում գտնվող տան քանդման հետ կապված հարցապնդում է ուղարկել երկրի մշակույթի նախարարություն: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Դուք մտածել ե՞ք, որ բանաստեղծի հիշատակը հարգող մարդկանց շրջանում Չարենցի տան քանդումը կարող է վիրավորանք առաջացնել, ի՞նչ հաստատություն է կայացրել Չարենցի տան քանդման որոշումը, մշակույթի նախարարությունը տեղյա՞կ է եղել դրանից, Չարենցի տունը կարող է Կարսի համար հիշողության վայր լինել, դրա վերանորոգման և թանգարանի վերածման վերաբերյալ նախարարությունը որևէ նախագիծ ունի՞, ըստ իս՝ Չարենցի տունը քանդվել է նրա հայ լինելու պատճառով, համաձայն ե՞ք»,- Թուրքիայի մշակույթի նախարարություն ուղարկված հարցապնդման մեջ նշել է Փայլանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ