24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեդիա. «Ռուսաստանը «նոր ագրեսիա» է նախապատրաստում Վրաստանի դեմ

Եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով Վրաստանի նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, որը  մի քանի տարի շարունակ եղել է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կողմից ստեղծված «Վրացական երազանքի»  կառավարության անդամ, կարծում է, որ Ռուսաստանը նոր ագրեսիվ քարոզարշավ է նախապատրաստում Վրաստանի դեմ: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է վրացական «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթին տված հարցազրույցում: Իսկ նման մտադրությունների պատճառ է մատնանշել «Ռուսաստանի նախագահի ընկած վարկանիշը, որը նա փորձում է շտկել նման արտաքին գործողություններով»:

 Պետրիաշվիլիի կարծիքով, Վրաստանի դեմ ակնհայտ սպառնալիքները նա կարդացել է ոչ միայն Ռուսաստանի փոխարտգործնախար Գրիգորի Կարասինի հայտարարության մեջ, այլեւ ՌԴ պաշտպանության նախարարի ելույթում, որտեղ նա խոսել է ՆԱՏՕ-ի ուղղությամբ Վրաստանի ակտիվացման եւ դրան հնարավոր արձագանքի մասին, հաղորդում է Ռեգնումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ