22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանությանը պետք է ստիպել աշխատել. քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով ներքաղաքական կյանքում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Ներքաղաքական վիճակն, ըստ Մարտիրոսյանի, շարունակում է նախկին ճահճային վիճակում մնալ:

Արտաքին քաղաքականությունը նույնպես անհասկանալի է, և քաղաքագետի պնդմամբ՝ ներկայիս իշխանությունները գաղափարազուրկ են և ապրիլ-մայիսյան իրադարձություններն իշխանություն էին, և հեղափոխություն է կոչվում արդեն պայմանականորեն։

«Նոր իշխանությունից հասարակությունը սկսում է հիասթափվել։ Պետք չէ հիասթափվել, պետք է ստիպել, որ աշխատեն», – ընդգծում է Հայկ Մարտիրոսյանը։ Սիրիա առաքելություն ուղարկելը, քաղաքագետի խոսքով, բարոյական մեծ աջակցություն է Ռուսաստանի Դաշնությանը որպես դաշնակցի, իսկ Մոսկվայի կողմից որևէ լուրջ համարժեք մոտեցում չի ստացել հայկական կողմը։ Մարտիրոսյանը անհասկանալի է համարում նաև ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները։

Խաչատուրովի ձերբակալման մասով տարածված գաղտնալսման կապակցությամբ քաղաքագետն ասում է, որ դրանով նույնիսկ կարծիք է ստեղծվում, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի շատ է հասկանում արտաքին քաղաքականությունից, քան այդ գծով վարչապետի խորհրդականները։ Խոսքն այն մասին է, որ Վանեցյանը Խաչատուրովի ձերբակալումը դիտարկում է որպես հարված ՀԱՊԿ-ի հեղինակությանը։

Հայկ Մարտիրոսյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանը չի փորձում գործակցել աֆրիկյան լուրջ պետություններից Եթովպիայի հետ ու համարում, որ դրա պատճառը իշխանությունների գաղափարազուրկ լինելն ու կադրային քաղաքականությունն է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ