25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանում մարդկանց անհետ կորելու աննախադեպ դեպք է գրանցվել

Սոցիալական ցանցերի քննարկման թեմաներից մեկը Խորենացի 13 հասցեում տեղակայված շինության քանդումն է:  «Բլոգնյուզի» խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը գրում է.
 
Ժողովուրդ ջան, Երևանում մարդկանց անհետ կորելու աննախադեպ դեպք է գրանցվել: Միանգամից անհետացել են տասնյակ ակտիվիստներ, որոնք պատրաստ էին ճղել իրենց 5րդ կետը ու ճղում էին Մաշտոցի պուրակի, Փակ շուկայի, Աֆրիկյանների շենքի, Օդանավակայանի հին շենքի, Արամի 23-ի ու Երևանի պատմամշակութային հուշարձանների նկատմամբ ոտնձգությունների դեպքում: 

Անհետացել են նաև Ազատություն ռադիոկայանի և տարատեսակ սորոսական գրանտերով public awareness բարձրացնող ԶԼՄ-ների նկարահանող խմբերը: Անհետ կորել է նաև Մեսչյանի ու Մարությանի մշակութամեծար սկզբունքը…

Ասում եմ, կարո՞ղ է Խորենացի 13-ը Բերմուդյան Եռանկյունի է, որտեղ մարդիկ կորցնում են իրենց խիղճն ու հենց իրենց:

Չէ, ինձ ճիշտ հակացեք, ես չեմ պատրաստվում ինձ ձև տալ, իբր գիշեր-ցերեկ նախկին Լուսավորության նախարարության շենքի ֆասադի մասին էի մտորում, չեմ պատրաստվում անհասցե կոչեր անել անանուն բարերարների: Չեմ պատրաստվում ու չեմ անի, ինչպես չէի անում Մաշտոցի պուրակի, Աֆրիկյանների շենքի, Փակ շուկայի, Զվարթնոցի դեպքում…

Ես կարող եմ դա ինձ թույլ տալ, արա՛, բայց դուք չեք կարող, դուք էդ լոլոները դարձրել էիք փեշակ ու շարունակական շոու, հիմա ինչո՞ւ ծպտուններդ չի հելնում: Թե՞ սա հետևանք է նրա, որ էդ «անկաշառ» ակԾիվիստության կեսը հիմա պաշտոնների է, իսկ Ազատություն&Co-ն ստանձնել է Դուչեի հլու-հնազանդ ագիտպրոպի դերը, որի ուշադրությունից վրիպում են լրիվ ՆՈՒՅՆ խդիրները, որոնցից առաջ հայոց հարց էին սարքում:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատմում է.

Նախկին լուսավորության նախարարության շենքի մոտ էի քիչ առաջ: Էն որ քանդում են հիմա: Այդ շենքը միշտ եմ սիրուն նկատել, բայց դե չէի ասի, թե գնացել էի բողոքելու կամ պայքարելու, որ չքանդեն: Անկեղծ լինեմ՝ անցնում էի, տեսա մարդ չկա, որոշեցի մի աչքով նայեմ էն վայրը, որտեղ իմ կարծիքով կարելի է և պետք է ցինիզմի թանգարան կառուծել ու այնտեղ դնել բոլոր էն խրտվիլակների մոմե արձանիկները, ովքեր տարիներ շարունակ սրբի հագուստով «պայքարում» էին Երևանի պատմական տեսքի աղճատման դեմ: Ես իհարկե չեմ խոսում իրապես սրտացավ մարդկանց մասին:

Այլ նրանց, ովքեր մասնագիտութձամբ էին «պայքարիստ»: Կամ ակԾիվիստ: Ինքներդ որոշեք ոնց եք ուզում նրանց կոչել: Բայց ահա այդ տեսակի և ոչ մի նմուշ այսօր չկար պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի կողքին: Իրենք իրենց գործն արդեն արել են՝ տարբեր շենքեր փրկելու անվան տակ պետություն են քանդել: Մնացած «մանրուքներն» իրենց էլ չեն հետաքրքրում: 

Շենքի մոտ միայն սեփականատերերից մեկին հանդիպեցի: Նոր է վերադարձել Հայաստան: Մինչ այդ 10 տարի Թուրքիայում է ապրել: Առաջարկեցի, որ նման թանգարանի տարածք հատկացնի ապագայում կառուցվելիք շենքում: Երևի չանի, կարծես որպես կատակ ընդունեց, բայց համաձայնեք՝ վատ միտք չի: Գալիք սերունդները վերջը պիտի՞ իմանան ով ով էր այս երկրում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ