22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ին չի հաջողվել բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները եւ բանակի առնչությունը դրանց հետ. Փաստինֆո

Չնայած հնչեցված հայտարարություններին` ՀՔԾ-ին չի հաջողվել բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները եւ բանակի առնչությունը դրանց հետ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` անգամ Պարոնյան փողոցի  մի բնակիչ, ով տարիներ անց ինչ-որ պարկուճներ է փոխանցել նախաքննական մարմնին ու ասել, թե դրանք հավաքել է մարտի 1-ին,  որ զինվորական համազգեստով մարդկանց է տեսել է` այդուհանդերձ, պնդել է, որ նրանք օդ են կրակել: Ավելին` ընդգծել է, որ նրանք գտնվել են ոստիկաններ թիկունքում: Այս ցուցմունքները բավական անհարմար վիճակի մեջ են դրել քննիչներին, սակայն վկան, չնայած բազմաթիվ հարցադրումներին, մնացել է անկոտրում. Նա պնդել է, որ զինվորները ցուցարարների ուղղությամբ չեն կրակել, քանի որ կրակելու դեպքում առաջին հերթին կտուժեին առջեւում կանգնած ոստիկանները:

Բացի այդ` քննչական խմբին անհանգստացրել է գրավոր հարցմանն ի պատասխան ՊՆ-ից ուղարկված գրությունը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊՆ-ից  ՀՔԾ-ին հստակ ասել են, որ քննությանը հետաքրքրող` հարցմամբ նշված տեսակի ինքնաձիգերից ՊՆ հաշվեկշռում ընդհանրապես չկա:

Ձախողումը քողարկելու համար` նափաքննական մարմինը փորձում է ցուցմունքներ «կորզել» զինվորականներից` բամբասանքների մակարդակով. Այսինքն ցուցմունք տան ոչ թե իրենց հայտնի հանգամանքների, այլ տարբեր անձանցից լսածի մասին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ