11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Այսօր Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։

Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական Report լրատվական գործակալությունից։

Հիշեցնենք, որ 2018թ․ հուլիսին Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում։ Նա ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: 

Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն են.

«Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ»;
«Հանցագործություն տնտեսական գործունեության ոլորտում»;
«Հանցագործություն ուղղված հանրային անվտանգության դեմ»;
«Հանցագործություն ուղղված սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ»;
«Հանցագործություն ուղղված կառավարման կարգի դեմ»։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր՝ իբրև թե Ղազախի ուղղությամբ ադրբեջանական կողմը ձերբակալել է հայ դիվերսանտի: Այնուհետև պարզ դարձավ, որ գերեվարվածը սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանն է:

ՀՀ ՊՆ-ից հայտարարեցին, որ քաղաքացին չի ծառայում և երբեք չի ծառայել հայկական զինված ուժերում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ