Հայաստանի զինուժը մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին. Դավիթ Տոնոյան
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններում բանակի մասնակցության խնդրին։
Հայաստանի զինված ուժերը մասնակցել են 2008թ-ի մարտի 1-ի իրադարձություններին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել, կատարել են իրենց պարտականությունները»,- ասել է նախարարը` միաժամանակ չցանկանալով գնահատել` օրենքի սահմաններում է գործել բանակը, թե ոչ։
«Քանի որ հայտարարվել է նախաքննության ավարտ, և մտնում ենք է դատաքննության փուլ, ես կխուսափեմ որևիցե գնահատական տալ։ Բայց որ Զինված ուժերը ներկա են եղել և օգտագործվել են, փաստ է»,- նշել է Տոնոյանը։