23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարգևատրումների միասնական կարգը հակաօրինական է. Թրանսփարենսի ինտերնեշնլ

«ՀՀ 2019թ․ պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

1․ Նախագիծը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013թ․ ՀՀ օրենքին, որը հանդիսանում է ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտ: Այս օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից պետական ծառայողների պարգևատրումն իրականացվում է կիսամյակային հաշվետվությունների հիման վրաիսկ նույն հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից պետական ծառայողը հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով տարեկան ոչ ավելի քան 3 անգամ։ Մինչդեռ ներկայացված՝ ՀՀ կառավարության որոշման նախագծի պարգևատրման չափը կարող է սահմանվել աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսի չափով։ 

Օրենքը սահմանում է պարգևավճարներ տալ տարեկան ոչ ավելի քան 3 անգամմինչդեռ ներկայացված նախագծի համաձայն դրանք կարող են տրվել ամսական պարբերականությամբ:

2․ Նախագծի համաձայն՝ որոշման դրույթները անհասկանալի տրամաբանությամբ չեն տարածվում Ազգային անվտանգության ծառայությունում պարգևատրման հետ կապված հարաբերությունների վրա, ինչը որևէ կերպ հիմնավորված չէ։

3․ Որոշմամբ կարգավորված չէ այն հարցը, թե աշխատանքի գնահատման ցուցիչներ սահմանող իրավական ակտն ինչ տարրեր պետք է պարունակի և ինչ սկզբունքով պետք է առաջնորդվի: Նման կարգավորման բացակայությունն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, քանի որ գնահատման ցուցիչների սահմանումը նման դեպքում անխուսափելիորեն կկրի սուբյեկտիվ բնույթ։

4․ Ներկայացված որոշման նախագծով սահմանված չէ նաև պարգևավճարների տրման իրավահարաբերությունների նկատմամբ հսկողության և վերահսկողության որևէ մեխանիզմ, այդ թվում՝ դրանց հրապարակման առումով։

5. Նախագծի 5-րդ կետով նշված է, որ պարգևատրման ցուցիչը այն նպատակային արդյունքն է, որն ակնկալվում է ստանալ համապատասխան աշխատողի կողմից կատարվող աշխատանքից՝ հաշվի առնելով աշխատողի կողմից կատարվող աշխատանքների բնույթը և բովանդակությունը: Կարծում ենք, որ անընդունելի է պարգևավճարները տալ աշխատողներին իրենց պայմանագրով սահմանված աշխատանքը պատշաճ կատարելու դիմաց, որի համար արդեն իսկ նախատեսված է աշխատավարձ: Այդ համատեքստում անընդունելի է նաև ամսական պարգևատրման հնարավորությունը:

6. Կարծում ենք, որ նախագծի ընդունման արդյունքում ավելի վատթարանալու է պարգևավճարների տրման և պաշտոնյաների՝ դրանից կախվածության արատավոր պրակտիկան:

Հարկավոր է ամբողջությամբ վերանայել պետական ծառայողների պարգևատրման փիլիսոփայությունը և պարգևավճար նախատեսել միմիայն առանձին ծառայողների բացառիկ ու արտակարգ կատարողականի համար, դրան զուգահեռ բարձրացնելով աշխատավարձերը և ակնկալվող աշխատանքի/արդյունքի դիմաց սահմանելով արժանապատիվ վարձատրություն: Ծառայողին պարգևավճար պետք է տրվի միմիայն բացառիկ դեպքերում՝ պայմանագրային պարտավորություններով նախատեսվածից զգալիորեն ու անսպասելիորեն ավելին կամ որակյալ արդյունք ստեղծելու պարագայում:

Ինչ վերաբերում է ցուցիչներին, ապա դրանք հստակ և չափելի պետք է սահմանվեն պետական ծառայության բոլոր պաշտոնների համար՝ գնահատելու պայմանագրով սահմանված պարտականությունների նրանց կատարողականը առհասարակ, ոչ միայն պարգևատրման, այլև պաշտոնների առաջխաղացման և այլ (ոչ միայն ֆինանսական) խրախուսական նպատակներով:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ