30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սա իրական և բացառիկ բռնություն է արցախցիների իրավունքների վրա․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Սամվել Բաբայանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Օրենքի գերիշխանության փիլիսոփայություն քարոզող Դավիթ Բաբայանին.

Ցավում ենք, որ պարոն Դավիթ Բաբայանը հանդես է գալիս Արցախի իշխանության կամայականությունները սրբագրողի դիրքերից և ականջալուր չի լինում մեր այն հորդորներին, որ չի կարելի սահմանափակել սեփական ժողովրդի իրավունքները։

Օրենքի բարձրությունից խոսող Դավիթ Բաբայանը  միանշանակ չէր տարբերի օրենքը հասարակ որոշումից։

 Օրենքով սահմանված չի, որ ստորագրահավաքի համար պետք է ստեղծվի նախաձեռնող խումբ, օրենքով՝ այս դեպքում սահմանադրությամբ սահմանված  չի, որ 40 000 ընտրող  ունեցող քաղաքը պետք է սպասարկի քաղաքապետարանի մեկ սենյակ 45 օրվա ընթացքում։ Սա օրենք չէ, սա ընդամենը ԿԸՀ-ի որոշում է, որը ընդունվել է հապճեպ փետրվարի 18-ին Սամվել Բաբայանի հայտարարությունից անմիջապես հետո, որը չի բխում քաղաքացու իրավունքը պաշտպանելու շահերից։

Ինչո՞ւ դա չէր ընդունվել մինչ այդ, Արցախի իշխանությունները այդքան համոզվա՞ծ էին, որ դրա անհրաժեշտությունը չի  լինելու։ Ուղղակի Արցախի իշխանությունները Սահմանադրությունը, օրենքներն ու որոշումները փորձել են կարել իրենց հագով, բայց չափազանց լայն են բռնացրել։ Խորհուրդ կտանք Դավիթ Բաբայանին Արցախի իշխանություններին տալ այս հարցերի պատասխանները, այլապես այս հարցերը իրենց պատասխանները կգտնեն թե տեղական, թե միջազգային նորմերին համապատասխանող օրենքներով։

Հիշեցում՝ ստորագրահավաք կարող են իրականացնել ընտրության իրավունք ունեցող և տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող քաղաքացիները, ցանկացած վայրում, անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ։ ԿԸՀ-ն անօրինական որոշում է ընդունել։ Սրանով սահմանափակվում է քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը։

Հորդոր՝ ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՇՏ, րոպե առաջ, վաղը արդեն ուշ կլինի։

Օրենքից բարձր չթռնեք, օրենքից բարձր միայն ժողովրդի ձայնն է։

Սիրելի արցախցիներ, սա իրական և բացառիկ բռնություն է ձեր իրավունքների վրա, այս որոշումներով փորձում են ձեզ զրկել սեփական երկրում ազատ տեղաշարժի, ընտրության իրավունքից։  Այս ամենի կրողն եք դուք վերջին գրեթե 20  տարիների ընթացքում։ Դուք եք որոշողը, ուզում եք այսպես ապրել և լինել ձեր սեփական հողում ընդամենը վարձու ապրող, թե ուզում եք դուք լինեք ձեր երկրի տերը, սա թողնում ենք ձեզ։

Իսկ Պարոն Դավիթ Բաբայանին հորդորում ենք զերծ մնալ դեմագոգիայով զբաղվելուց։ Քանի որ փոխանցելը Ձեզ մոտ լավ է ստացվում, ուրեմն կոչ ենք անում փոխանցեք ձեր իշխանավորներին զերծ մնալ կամայականությունների կիրառումից, և ևս մեկ անգամ հիշեցնել, որ ԿԸՀ-ի որոշումը անօրինական է, այն հակասում է քաղաքացու իրավունքների միջազգային և տեղական նորմերին»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ