“Աստված օգնեց…վարկս կփակեմ..”/ֆոտո/
Արմավիրի մարզի Խորոնք գյուղի ջերմոց ունեցող բնակիչներից մեկը Henaran.am-ի խմբագրություն ուղարկեց իր ջերմոցի լուսանկարները: “Արդեն ծաղկել են, տեսեք ինչ սիրուն ա, մայիսի կեսերին արդեն պամիդորը կլինի”,-ոգեւորությամբ ասաց նա:
Henaran.am-ը մի քանի օր առաջ պատմել էր, որ նա տղայի հետ ջերմոցում է գիշերում, որպեսզի հրդեհ չբռնկվի: Ցրտահարությունից խուսափելու համար նրանք վառարաններ էին տեղադրել ջերմոցում:
“Բա Աստված մեծ ա, չթողեց փչանա, հիմա վարկս էլ կկարամ փակեմ”,-հուզված պատմեց մեր զրուցակիցը:
Նա դեռ չի կարող ասել, ինչքան եկամուտ կունենան, բայց ծաղկած թաղերը, իր իսկ խոսքով “հուսախաբ անող չեն”: