28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելը բարձրագույն քաղաքական ցինիզմի արտահայտություն է. Մարինա Գրիգորյան

Ադրբեջանում հայերին սպանողների հերոսացման քաղաքական ավանդույթը դրվել է դեռևս Սումգայիթի ջարդերից հետո, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը։

«Մենք այսօր վկա ենք, թե ինչպես է Իլհամ Ալիևը փորձում ամեն կերպ ազատել այն երկու տեռորիստներին, որոնք դատապարտված են ու գտնվում են Արցախում, որովհետև նրանք նույնպես մարդասպաններ են, սպանել են երկու հոգի, այդ թվում՝ 17-ամյա երեխայի», – ասաց նա։

Մարինա Գրիգորյանը նշեց, թե Ալիևի համար շատ կարևոր է, որ վերադարձնի նրանց ու հերոսացնի։

Նա շեշտեց՝ անհնար է այսօր խոսել Ադրբեջանի հետ խաղաղության մասին։

«Մինչև Ադրբեջանը չի ընդունել, չի ճանաչել ու չի զղջացել կատարած հանցագործությունների համար, կարծում եմ, խաղաղության մասին խոսելը բարձրագույն քաղաքական ցինիզմի արտահայտություն է», – ասաց Մ. Գրիգորյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ