20 համայնքներից միայն երկուսում են հաղթել Փաշինյանի կուսակիցները
ԿԸՀ–ն ամփոփել է փետրվարի 17-ին Հայաստանի 20 համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որոնք բավական ուշագրավ են: Ըստ այդմ՝ 20 համայնքներից միայն երկուսում է հաղթել ՔՊ-ի թեկնածուն: Նկատենք, ՔՊ-ի թեկնածուները ինքնաառաջադրվել են:
Այսպիսով, Արագածոտնի մարզի Տեղեր համայնքում 1 թեկնածու է առաջադրվել՝ անկուսակցական, համայնքի նախկին ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանը, ով ստացել է 84 ձայն եւ ընտրվել համայնքապետ։
Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում հաղթել է անկուսակցական Էդգար Հայրապետյանը, այս համայնքում նախկին համայնքապետը 2-րդն է՝ 485 ձայնով։
Արարատի մարզի Արեւաբույր համայնքում հաղթել է անկուսակցական, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ջիվան Մանուկյանը՝ 381 ձայնով։
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում հաղթել է իշխանությունների պահանջով հրաժարական ներկայացրած նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, երկրորդ ՔՊ անդամ, համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ավետիսյանն է 744 ձայնով։
Արարատի մարզի Վարդաշեն համայնքում հաղթել է նախկին համայնքապետ Գեւորգ Բարխոյանը՝ 134 ձայնով, իսկ մյուս թեկնածուն՝ անկուսակցական Շահեն Ավագյանը ընդամենր 1 ձայնով է զիջում հաղթող թեկնածուին։
Արմավիրի մարզի Հայկավան համայնքում հաղթել է միակ թեկնածու, նախկին համայնքապետ, անկուսակցական Ռուբեն Ղազարյանը՝ 323 ձայնով։
Արմավիրի Հովտամեջ համայնքում հաղթել է նախկին համայնքապետ, անկուսակցական Արմեն Սարգսյանը 218 ձայնով։
Արմավիրի Նալբանդյան համայնքում բացարձակ առաջատարն է նախկին համայնքապետ Գրիգոր Մկրտչյանը՝ 961 ձայնով։
Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքում հաղթել է անկուսակցական, համայնքի նախկին ղեկավար Արթուր Ավետիսյանը։
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում հաղթել է նախկին ՀՀԿ–ական համայնքապետ Արթուր Մանուկյանը։
Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում հաղթել է անկուսակցական Նիկոլա Խարատրյանը, երկրորդը մշակույթի տան տնօերն, անկուսակցական Նորիկ Հայրապետյանն է, երրորդը ՔՊ–ական թեկնածու՝ Կարեն Սիմոնյանը։
Գեղարքունիք մարզի Վարդենիս քաղաքում հաղթել է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար անկուսակցական Արամ Մելքոնյանը՝ 1713 ձայնով, իսկ ՔՊ–ական թեկնածու, մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը՝ 6-րդն է՝ 504 ձայնով։
Համայնքում առաջադրվել էր 8 թեկնածու։
Լոռու Ձորագետ համայնքում հաղթել է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Արմեն Գրիգորյանն է հաղթել։
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում հաղթել է ՔՊ–ական թեկնածու, համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Պապյանը՝ 1212 ձայնով, ում դեմ վերջին շրջանում բողոքի ցույցեր էին տեղի ունենում։
Կոտայքի մարզի Քաղսի համայնքում հաղթել է անկուսակցական 27-ամյա Ռաֆայել Գրիգորյանը:
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում հաղթել է ՔՊ–ական Կարեն Մանուկյանը, նախկին ՀՀԿ–ական համայնքապետ Արթուր Ալոյանը երկրորդն է։
Շիրակի մարզի Հառիճ համայնքում հաղթել է նախկին համայնքապետ, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը՝ 361 ձայնով։
Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում հաղթել է անկուսակցական Գարիկ Նազարյանը, ով Եղեգնաձորի ՔԿԱԳ բաժնի պետն է, նախկին համայնքապետ Մհեր Մովսիսյանը պարտվել է։
Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում հաղթել է նախկին համայնքապետ, անկուսակցական Կարեն Դոլմազյանը։
Տավուշի մարզի Ծաղկավան համայնքում հաղթել է անկուսակցական, դպրոցի ուսուցիչ Իսկանդար Մեհրաբյանը։