Շոկային բացահայտում. Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր՝ ովքեր են թավշյա հեղափոխության իրական տերերը /տեսանյութ/
Դուք էլ եք կարծում, որ հեղափոխությունը Նիկոլն է արել. հարցադրումը վերջին 10 ամիսներին ամենաթոփայինն է: Շատերը հարցնում են, մյուսները` վերլուծություններ անում:
Հեղափոխության գլխավոր դերակատար հռչակված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս ընդգծել է, որ նախորդ գարնանը տեղի ունեցած դեպքերը` «թավշյա հեղափոխությունը» բացարձակապես ներհայաստանյան իրադարձություններ են եղել:
«Որևէ արտաքին ուժ հնարավորություն չի ունեցել ներգրավված լինելու մեր ներքին գործընթացներում: Մեր հեղափոխության մեջ չի եղել որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ, չի եղել որևէ արտաքին ուժ, որը կմասնակցեր և ներգրավված կլիներ մեր ներքին քաղաքական գործընթացներին »,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մինչդեռ ռուս հետաքննող լրագրողների կողմից տարածվող տեսանյութերն ու բացահայտումները բոլորովին այլ փաստեր են ներկայացնում`թե ինչպես են ամերիկյան ֆոնդերի կողմից ընտրվում մարդիկ, որոնք հատուկ դասընթացներ են անցնում`ինչպես ազդել մարդկանց վրա, սուտ տեղեկություններ տարածել սոցցանցերում, գրգռել հուզական կրքեր, հանրության որ խմբերի վրա աշխատել, ում թիրախավորել, ինչպես գործել հակաիշխանական տրամադրություններ տարածելու եւ հաջողելու համար:
Բոլորովին վերջերս Երեւանում սեմինար է կազմակերպվել, որտեղ կազմակերպիչները հայտարարել են, թե իրենք հաջողել են Հայաստանում հեղափոխությունը եւ ուսուցանել են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների երիտասարդներին`ինչպես կարելի է եւ պետք է կրկնել նույնը իրենց երկրներում: Այս մասին պատմում է Russia Today հեռուստաալիքի և Sputnik միջազգային գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Առաջարկում ենք դիտել տեսանյութը, որտեղ շոկային փաստեր են ներկայացվում Հայաստանում 2018թ. գարնանը տեղի ունեցած իրադարձությունների, կազմակերպիչների, կուլսային սցենարիստների վերաբերյալ:
Եզրակացությունը հստակ է`կամ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցել, թե ինչ է տեղի ունենում իր եւ երկրի հետ, կամ ինչպես շատ հարցերում, այստեղ էլ «մեր սրտի վարչապետը» մանիպուլացնում եւ ստում է:
Մանրամասները`տեսանյութում: