06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանրահավաք. կքայլենք ոչ թե «Բաղրամյան 26»-ներ գրավելու, այլ դեպի Եռաբլուր

Ուղղակի անհրաժեշտություն է փետրվարի 26-ին հանրահավաքը, ուր օրակարգում միայն մեկ հարց կլինի` Հայերի դիրքորոշումը տարածքներ հանուն խաղաղության ՀՀՇ-ական թեզի նկատմամբ: Այն հայերը, ովքեր կտրականապես դեմ են նման զիջումների, պարտավոր են մեկընդմիշտ, գոնե մեկ անգամ, իրենց կյանքից մեկ օր, մեկ ժամ տրամադրել և ասել իրենց ոչը այս ազգադավ ծրագրին:

Եթե հավատում եք հանրաքվեների արդարությանը, ուրեմն ձեռքներդ ծալեք ու ոչինչ մի արեք, մեր հանրաքվեն մենք կանենք մեր ֆիզիկական ներկայությամբ այդ հավաքին: Վերջում կքայլենք ոչ թե «Բաղրամյան 26»-ներ գրավելու, այլ դեպի Եռաբլուր, մեր տղերքին ասելու, որ իրենց թափված արյունով ողողված հողը էլ երբեք թուրքի ոտքի կոխան չի դառնա, ոչ մի պայմանով…

Մոտ ժամանակներս այ նման «խաղաղասերների» թիվը կտրուկ շատանալու է, գայթակղիչ առաջարկներ են լինելու: Ժամանակն է մեր վերջնական ոչը ասելու մեր ֆիզիկական քվեով:

Բոլորս դեպի Փետրվարի 26-ի ազգային հավաքը… 

Արշակ Զաքարյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ