05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պարգեւավճարի այլընտրանքը

Ակնհայտ է, որ մեր հասարակության լայն շերտերին դուր չեն եկել պետական ապարատում ինքնապարգևավճարների գործընթացները և հատկապես այն հանգամանքը, որ ՊԵԿ-ում ղեկավարներն իրնենք իրենց միլիոնավոր դրամների պարգևավճարներ են տվել:

Հասարակության մեծ մասը համարում է, որ սա էլ կոռուպցիայի ինչ-որ դրսևորում է և պետության հաշվին Նիկոլի իշխանավորները փորձում են իրենց բարեկեցության խնդիրը լուծել՝ իրենք իրենց միլիոնավոր դրամի պարգևավճարներ տրամադրելով :

Եվ այս պահին Նիկոլը կանգնած է երկընտրանքի առջև՝ կամ պետք է լսի հասարակության կարծիքը և պատժի պետության հաշվին բարեկեցիկ ապրելու ցանկություն ունեցող չինովնիկներին, կամ պետք է մարտահրավեր նետի հասարակությանը՝ աչք փակելով հասարակական բողոքի վրա սատարելով սեփական պաշտոնյաներին:

Ցավոք Նիկոլը ընտրեց երկրորդ ճանապարհը. նա արդարացնում ՝ իր գործելաոճը և դրանով իսկ սեփական հասարակությանը մարտահրավեր նետում , հակադրվում, որն ակնհայտորեն բերելու է նրա նկատմամբ անվստահության էլ ավելի մեծ բազայի հասարակության մեջ , մյուս կողմից նաև պետք է նկատել, որ եթե պարգևավճարների այս տրադիցիան շարունակական լինի, ապա հասարակությունը ինքը հասկանալով, որ Նիկոլը չի լսում իր բողոքի ձայնը ստիպված է լինելու այլ ճանապարհներ որոնել՝ իշխանությանը սեփական կամքը պարտադրելու և ստիպելու, որպեսզի օրվա իշխանությունը բռնազավթած գործիչները լսեն հասարակության կարծիքը և չփորձեն պետության ռեսուրսների և պետական պաշտոնների հաշվին ապահովել սեփական բարեկեցությունը: Նիկոլը պետք է հիշի, որ ինքը իշխանությունը բռնազավթել է՝ հասարակության կյանքը լավացնելու խոստումներով, այլ ոչ՝ սեփական թայֆայի…

 

Մենուա Հարությունյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ