30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հիվանդությունների հոգեւոր խորհուրդը

Ինչ խոսք, առող­ջու­թյու­նը մար­դու համար շատ թանկ բան է, բայց քչերն են խոր­հում, որ ցա­վերն ու հի­վան­դու­թյուն­նե­րը ոչ պա­կաս կարևորու­թյուն ունեն մեր հո­գու փր­կու­թյան հա­մար։ Բո­լորս գի­տենք, որ մար­դու կյան­քը, ինչ­պի­սի ըն­թացք էլ որ ու­նե­նա, առողջ թե անհոգ¸ միևնույնն է՝ ավարտ­վե­լու է մա­հով, որից հե­տո սպաս­վում է Աստ­ծո դա­տաս­տա­նը։ Իսկ թե ինչ­պի­սի վճիռ կլ­սենք, կախ­ված է երկ­րի վրա ապ­րած մեր կյանքից։ Եվ Աստ­ծո նպա­տակն է ամեն գնով փր­կել յուրաքանչ­յուր մար­դու հո­գին, քան­զի մի­այն Ին­քը գի­տե, թե ինչ սոս­կա­լի տան­ջանք­ներ են սպաս­վում մե­ղա­վոր­նե­րին։

Երկնավոր այ­րա­կան սե­րը եր­բեմն էլ խրա­տի ու պատ­ժի հա­մար օգ­տա­գոր­ծում է զա­նա­զան հի­վան­դու­թյուն­ներ ու նե­ղու­թյուն­ներ։ Այդ պատ­ճա­ռով եկե­ղե­ցին մեզ հա­մար ու­նի մեղ­քե­րի խոս­տո­վա­նու­թյան կարգ, որի մի­ջո­ցով մար­դը զղջումով ու ապաշ­խա­րու­թյամբ կա­րող է ազատ­վել դրան­ցից։ Այդ ժա­մա­նակ հի­վան­դու­թյան բժշ­կու­թյու­նը դառ­նում է հետևանք մեր առող­ջա­ցած հո­գու։ 

Ըստ հին բժշ­կա­րան­նե­րի, հա­վա­տա­վոր բժիշկ­նե­րը դե­ղա­տոմ­սի վեր­ջում ավե­լաց­րել են. «Եթե Աստ­ված կա­մե­նա, կբժկվի», դա նշա­նա­կում է, որ այդ հմուտ մաս­նա­գետ­նե­րը իրենց փոր­ձով հաս­կա­ցել են, որ, չնա­յած ձեռք առն­ված բո­լոր մի­ջոց­նե­րին, շատ հի­վանդ­ներ այդ­պես էլ չեն բժշկ­վում, որով­հետև մար­դա­սեր ու ողոր­մած Աստ­ծո և մար­դու միջև դիզված բա­զում և անզեղջ մեղ­քերն են խան­գա­րում, որ բժ­կու­թյուն լինի, ինչ­պես Սո­ղո­մոն Իմաս­տունն է ասում.

«Վերքի նշան­նե­րն ու որո­վայ­նի խոր­քե­րը հաս­նող տան­ջանք­նե­րը չար մար­դու հա­մար մաք­րո­ղա­կան դեղ են» (Առակ­ներ 20.30), իսկ Դա­վիթ մար­գա­րեն շա­րու­նա­կում է. ՚՚Աղա­ղա­կե­ցին Տի­րոջն իրենց նե­ղու­թյան մեջ, և Նա ազա­տեց նրանց իրենց վշտե­րից։ Առա­քեց Իր խոսքն ու բու­ժեց նրանց, և փր­կեց նրանց իրենց ապա­կա­նու­թյու­նից» (Սաղ­մոս 106.19)։ Իսկ Սիրա­քի իմաս­տու­թյու­նը (38.15), լրաց­նում է. «Ով մե­ղան­չում է Արար­չի առջև, նա կընկ­նի բժշկի ձեռ­քը»։

Եվ եթե Աստ­ծո ողոր­մու­թյամբ բժշկ­վել եք ձեր հի­վան­դու­թյուն­ից, դա նշան է, որ Աստ­ված այ­ցե­լել է ձեզ ու ողոր­մել։ Դա նաև պա­տաս­խա­նատ­վու­թյուն է նշա­նա­կում Տի­րոջ հան­դեպ, այ­լա­պես կն­ման­վենք Ավե­տա­րա­նի այն տա­սը բորոտներին, որոնք աղա­չե­ցին Հի­սու­սին, որ իրենց մաք­րի ան­բու­ժե­լի բո­րո­տու­թյու­նից։ Ու տասն էլ բժշկվեցին¸ բայց միայն մեկը եկավ շնորհակալություն հայտնելու։

«Հրաշագործ սուրբ Շարբել» գրքից հատված

Մերուժան Բաբաջանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ