”Ամբողջ կյանքիս ընթացքում հարձակման գծում միայնակ եմ խաղացել”.Մովսիսյան
”Սպարտակ”-”Կռիլյա Սովետով” խաղից հետո հանդիպման միակ գոլի հեղինակ Յուրա Մովսիսյանը զրուցել է Sport Express-ի հետ:
-Ուրախ եմ, որ հաղթեցինք: Ակնհայտ է, որ ”Սպարտակում” ուժեղ ֆուտբոլիստներ են հավաքված: Խնդիրը հոգեբանության մեջ է: Այնպես, որ այս հաղթանակը շաը կարեւոր էր: Այն մեզ վստահություն կտա:
– Անցած տուրում խաղում էիք Բարիոսի հետ միասին: Այսօր միայնակ էիք գործում: Ինչպե՞ս է Ձեզ ավելի հարմար:
– Անցած տուրում մարզիչը որոշեց փորձարկումներ անել` երկու հարձակվող դուրս բերելով խաղադաշտ: Սակայն ամբողջ կյանքիս ընթացքում հարձակման գծում միայնակ եմ խաղացել: Այդպես ինձ ավելի հարմար է:
– Ի՞նչ ասեց Գունկոն խաղից հետո:
– Շնորհակալություն հայտնեց տղաներին վաստակած երեք միավորի համար: