23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զարուհի Փոստանջյանը միջնորդել է ստորագրությամբ ազատ արձակել Արմեն Բիլյանին

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին այսօր Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց, որպեսզի ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանքը փոխվի ստորագրությամբ:

Այս գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանն իր դիրքորոշումն հայտնեց Բիլյանի ազատ արձակման վերաբերյալ ասելով, որ նա հանցանք չի գործել. «Արմեն Բիլյանն այս ազգին պիտանի մարդ է: Նա հանցագործ անցյալ չի ունեցել, նա հայազգի մասին մտահոգ քաղաքացի կատարել է իր սրբազան պարտքը»:

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը ազատ արձակվելուց հետո բազմիցս հայտարարել է, որ սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հետ Արմեն Բիլյանը կապ չունի, նա չի եղել ոստիկանին կրակողը: Արմեն Բիլյանն իր հերթին վստահեցրեց, որ ինքը պատասխանատվությունից չի խուսափի. «Արմեն Բիլյանը փախնող և հայրենիքը լքող տղա չի»:

Տուժողի իրավահաջորդները, սակայն այս միջնորդությանը դեմ էին: Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը` Հասմիկ Ոսկանյանը ասաց. «Ազգի համար գնացող մեկը բանկոմա՞տ է թալանում: Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության: Ինձ հետաքրքիր չի` վնասվածքը եղել է իր կողմից, թե մեկ ուրիշի: Գագիկ Մկրտչյանը վիրավոր է եղել 27 օր ապրել է, որից 12 օրը գիտակցության մեջ է եղել: Ես խոսել եմ Գագիկի հետ, նա ասել է` ինչպես է վնասվածք ստացել: Առարկում եմ միջնորդության դեմ»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ