03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ստիպված լինեի ընտրել երկու ուժերի՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միջև, չէի ընտրի ոչ մեկին. Արարատ Միրզոյան

«Իմ Քայլը» խմբակցությունը հայտարարում է, որ ինքն իրեն իրավունք չի վերապահում փոխել ժողովրդի քվեարկությամբ հաստատված համամասնությունը, այսօր ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցով իր ելույթում ասաց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Եթե ես ընտրեի երկու թեկնածուների միջև այլ՝ հավասար պայմաններում, ես նախապատվություն կտայի կին թեկնածուին, եթե ստիպված լինեի ընտրել երկու ուժերի՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միջև, ես չէի ընտրի ոչ մեկին, որովհետև իմ քաղաքական ուժի ընտրությունը ես վաղուց արել եմ», – ասաց Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ «Իմ քայլը» առաջնորդվելու է ժողովրդի կամքով՝ անկախ նրանից, թե այլ պայմաններում ինչպիսի նախապատվություն կունենար։

«Կարծում եմ, այստեղ «Իմ Քայլը» խմբակցության համար նույնիսկ ընտրության հարցի չի, որովհետև քաղաքական դաշտում և խորհրդարանում դիրքավորման հարց է ու այն պետք է հիմնված լինի հստակ սկզբունքի վրա։ Հիմա մի դեպքում կա սկզբունք, մի դեպքում՝ չկա, այսքանն է», – ասաց խորհրդարանի նախագահը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ