03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

131 ձայնով «Նիկոլի թվի» Հայաստանում միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց. Ականջդ կանչի Բրեժնև. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր խորհրդարանի անդրանիկ նիստը մեկնարկեց մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տրամաբանությամբ:

Պարզվում է պառլամենտական Հայաստանի խորհրդարանը ամրագրում է ոչ թե ժողովրդավարական արժեքներ, այլ գնում է հետ, դեպի ԽՄԿԿ անցյալ:

131 ձայնով «Նիկոլի թվի» Հայաստանում միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց: Ականջդ կանչի Բրեժնև:

Սա քիչ էր, մեկ էլ պարզվեց նեոբոլշևիկյան իշխանավորների սիրտը կոմֆորտ է ուզում:

Հայտարարեցին, թե պատգամավորների սենյակները պետք է վերանորոգվեն:

Դուխովներին օրենք գրելու համար, փաստորեն, աշխատասենյակը քիչ է, հանգստի սենյակ է պետք:

Վատ ախորժակ չունեք:

Տղերք, տատիկ-պապիկների նիսյաների ցուցակները, ժողովրդի աղքատությունը, ցածր թոշակներն ու աշխատավարձերը, գործազրկությունը, պետական ծախսերի արդյունավետության անհրաժեշտությունը, պետական ապարատից դուրս շպրտված հազարավոր քաղաքացիներին էդքան շուտ մոռացա՞ք, թե՞ «դուխով» մանդատն ու կոմֆորտը ջրեցին ամեն ինչ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ