10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ճիշտ ՀՀԿ-ի նման. դիտարկումները կլսեին, բայց Մարուքյանին չէին ընտրի /տեսանյութ/

ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը կարծում է, որ բոլոր պատգամավորներն իրենք պետք է ունենան հարգանք խորհրդարանի նկատմամբ և հաճախեն նիստերին։ Նա, չանձնավորելով որևէ մեկին, ասաց, որ բացակայությունների դեպքում պետք է լինի հարգելի պատճառ, պետք է լինի բժշկի թուղթ, և եթե որևէ պատգամավորի մոտ կասկած կծագի այդ թղթի վերաբերյալ, ապա այդ թուղթը, տեղեկանքը կարող է նաև փորձաքննվել։

Լրագրողներից մեկը նկատեց՝ երբ իրենք ընդդիմադիր էին, ԱԺ նախագահի թեկնածու էին առաջադրել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ լավ իմանալով, որ, միևնույն է, նա չի ընտրվելու։ Հիմա մեծամասնություն կազմող իրենց «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրել է արդեն իր թեկնածությունը։ Միրզոյանը սա այսպես բացատրեց․ «Իհարկե, գաղտնիք չի, որ մենք շատ քիչ հույս ունեինք, որ Էդմոն Մարուքյանը, ով էն ժամանակ մեր թեկնածուն էր, իրականում, դժվար թե ընտվի Ազգային ժողովի նախագահ։ Էստեղ երկու խնդիր էր դրվում՝ նախ, որպեսզի այլընտրանք ձևավորվի և բանավեճ լինի էս թեմայով, և երկրորդ, որպեսզի ընդդիմությունը ստիպված չլինի քվեարկել էդ մարդու օգտին։ Հիմա էդ խնդիրները, էդ հիմնավորումները, որ էն ժամանակ կային, էս անգամ թերևս կիրառելի չի, և ես չի, որ պետք ա էս մասին ասեմ՝ ընդդիմադիր ֆրակցիաներն իրենք պետք է ասեին»,-ասաց Միրզոյանը։
 
Դիտարկմանը՝ եթե հիմա Էդմոն Մարուքյանը նորից առաջադրվեր ԱԺ նախագահի թեկնածու, իրենք կպաշտպանեի՞ն նրան, ում պաշտպանում էին նախորդ անգամ։ Միրզոյանը պարզ ու անկեղծ ասաց՝ ոչ․ «Մենք կլսեինք հիմնավորումները, բանավեճը տեղի կունենար, բայց, բնականաբար, չէինք քվեարկի»։ Նույն կերպ էր վարվում նաև նախկինում ՀՀԿ-ն, լսում էր հիմնավորումները, բանավեճի մեջ մտնում, քննարկում, բայց անում այնպես, ինչպես ինքն էր ուզում։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ