Գարեգին Բ կաթողիկոսը հունվարի 6-ին պատարագ կմատուցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Պատարագ կմատուցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Պատարագի սկիզբը՝ 10:30-ին։ Արարողության ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգը։