23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուտ են ասում, թե «ժողովրդի իշխանություն» ա հաստատվել. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ էս Սահմանադրությունը չի փոխվել, մենք անընդհատ քաղաքական ճգնաժամերի մեջ ենք հայտնվելու։ Ամեն անգամ, երբ հանրային կոնֆլիկտ ստեղծվեց, որի լուծումը տրամաբանորեն պետք ա Սահմանադրության մեջ փնտրեինք, ում էդ պահին քաղաքականապես հարմար լինի, հիշելու ա սրա կեղծված էությունը։

Տո հենց մենք էլ ենք սենց վարվել, առավելապես հեղափոխական պրոցեսների օրերին։ Երբ խոսել ենք Սահմանադրության տված իրավունքների մասին, մեջբերել ենք Սահմանադրությունը, հենց խոսք ա գնացել պարտավորությունների մասին, հիշել ենք, որ կեղծ ա։

Ըստ էության հենց Սերժն էլ սրա համար մերժվեց, քանի որ լեգիտիմ բան չէր մնացել մեր երկրում ու միակ լուծումն իր ստեղծած կարգը մերժելն էր։ Սուտ են ասում, թե «ժողովրդի իշխանություն» ա հաստատվել։

Իհարկե, Սահմանադրության առաջին 2 հոդվածները դրա մասին են, իսկ հաջորդող հարյուրավոր հոդվածները պատմում են, թե ոնց կարելի ա նենց անել, որ իշխանությունը ժողովրդինը չլինի։

Դրա վառ օրինակ ա ապրիլ-մայիսի գործընթացները, երբ հստակ ցույց տրվեց, թե գործող Սահմանադրությամբ, ժողովրդավարակա՛ն երկրում, խորհրդարանի պարզ մեծամասնությամբ կարելի ա չեղարկել ժողովրդի որոշումը։ Դրա վառ օրինակ ա գործող կառավարության վարած քաղաքականությունը, որն իրավակա՛ն երկրում, Ամուլսարի հարցում ժողովրդի իրավունքների հարցը հանգեցրել ա ջրերի հոսքի ուղղությունների հարցին։

Դրա վառ օրինակ ա, որ սոցիալակա՛ն երկրում չքավոր կինը երկու անգամ գողություն ա անում, պետությունը ոչ թե սոցիալական խնդիրն ա լուծում, որ էլ գողություն չլինի, այլ վարչապետի մակարդակով խոստանում ա ներում շնորհել։ Դրա օրինակները շատ են։ Բայց, միաժամանակ, ես, ինչ-որ տեղ, նույնիսկ ուրախ եմ, որ գործող վարչակազմը սահմանադրական փոփոխություններ չի նախաձեռնում։

Ուրախ եմ, որովհետև վիճակ ա ստեղծվել, երբ երկրում միակ լեգիտիմ երևույթը Նիկոլն ա։ Հիմա ցանկացած փոփոխություն, որ կխրախուսի Նիկոլը, կհամարվի լեգիտիմ։ Մինչդեռ ոչինչ հավերժ չի ու Նիկոլի լեգիտիմությունն էլ ժամանակի հետ անկում ա ապրելու ու տարածվի նաև նրա՛ Սահմանադրության վրա։ Լավ կլինի Սահմանադրությունը փոխվի էն ժամանակ, երբ դրա շուրջ առաջին լուրջ կոնֆլիկտին կբախվենք ու Նիկոլի ամեն ասած այլևս որպես օրենք չի ընկալվի։ Հեղափոխության հաղթանակին հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ