23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը չի համոզվում

Մենք բողոքի ակցիա չենք անում, չենք ուզում ամենը քաղաքականացնել, եկել ենք ժողովրդի ընդունած իշխանությանը մեր հորդորը հասցնել, կառավարության շենքի դիմաց հայտարարեց սփյուռքահայերից մեկը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ փոխանցելով, որում սյուռքահայերը բողոքում են նախարարության լուծարման դեմ:

Սփյուռքի նախարարության հայրենդարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը խիստ բացասական է վերաբերվում նախարարության լուծարմանը՝ ընդգծելով, որ չկա որևէ հիմնավորում, թե ինչու պետք է լուծարվի նախարարությունը:

«Այն հսկայական աշխատանքը, որ այս տարիներին իրականացվել է, իսպառ կանգնելու է: Լուծարումը մի քանի բացասական ազդակ ունի ու այդ որոշումը կայացվել է՝ հաշվի չառնելով մեր հազարավոր սփյուռքահայերի դիրքորոշումը», – ասաց նա:

Դիտարկամանը, թե արդյո”ք Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը չի փորձել հակափաստարկներ ներկայացնել կառավարությանը, Արշակյանն ընդգծեց, որ նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ մինչ այսօր իրեն չի հաջողվել վարչապետին ապացուցել նախարարության արդյունավետությունը:

Գրիգոր Արշակյանը նաև տեղեկացրեց, որ վաղը ժամը 16:00-ին նախարարի պաշտոնակատարը հանդիպելու է վարչապետի հետ՝ քննարկելու նախարարության լուծարման հարցը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտից սփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացրել Սփյուռքի նախարարության դիմաց՝ պնդելով, որ նախարարությունը փակելը մեծ սխալ է: Ակցիայից հետո նրանք շարժվել են կառավարության շենք՝ վարչապետի պաշտոնակատարին նամակ փոխանցելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ