25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարդը գանձեր է դիզում, որ չգիտի, թե ո՞ւմ պիտի հասնի

Ասացի հսկեմ ընթացքիս վրա և չարտաբերեմ մեղանչման խոսքեր: Եվ փակ պահեցի իմ բերանը, երբ հակառակվում էր մեղավորն իմ դեմ: Եղա՛ խուլի պես, իբրև չե՛մ լսում, անգամ բարության խո՛սք իսկ չասացի, բայց բորբոքվեցի՛ն ցավերը իմ մեջ: Սիրտս տաքացա՛վ, սիրտս բորբոքվե՛ց, և կրա՛կ բռնեց իմ որովայնում, և խորհուրդներն իմ բոցերի՛ նման դարձան հո՛ւսկ վառող: Եվ բացվեց լեզուս ու ասացի՝ Տե՛ր, ցույց տուր իմ վե՛րջն ինձ, ու ասա՛ թիվը կյանքիս օրերի և թե դրանցից որքա՞ն հանվեցին: Եվ ցույց տվեցիր սահմանն օրերիս և որ՝ ոչի՛նչ է զորությունը իմ, ու որ՝ ունա՛յն է մարդը մսեղեն: Եվ ճշմարիտ որ՝ մարդը շրջում է ստվերի նման ու խռովվո՛ւմ է հանիրավի տեղ, գանձե՛ր է դիզում, որ չգիտի, թե ո՞ւմ պիտի հասնի:

Եվ արդ ո՞ւմ պիտի նայեմ որպես կյանք, եթե ոչ՝ Քե՛զ, Տե՛ր, և կամ երբևէ ունե՞մ զորություն, թե ո՛չ՝ Քեզանի՛ց: Անօրենություններիցս Դո՛ւ փրկեցիր ինձ, երբ դարձել էի անզգամների առջև նախատի՛նք: Ես նրանց առաջ եղա խուլի՛ պես և համրի՛ նման բերան չբացի, զի ամենայն բան Քո՛ Կամքով էր, Տե՛ր: Իմ տանջանքները Դո՛ւ հեռացրու, որովհետև որ՝ ես տկարացա Քո՛ զորեղ Ձեռքով:

Մեղքի համար Ես մարդուն կշտամբում, որ՝ խրա՛տ լինի, և նա մաշվո՛ւմ է սարդոստայնն ընկած մի միջատի՛ պես, այդպես ունա՜յն է ամենայն մի մարդ: Ո՛վ Աստված, լսի՛ր աղոթքները իմ և խնդրանքներիս եղի՛ր ունկընդիր՝ արտասուքներիս պատասխանելով: Այլ բան չեմ, թե ոչ՝ պանդո՛ւխտ Քո առաջ, օտարակա՜ն եմ, անցավոր նժդե՛հ, որպես հայրերս իրենց ժամանակ: Ուստի թո՜ւյլ տուր ինձ՝ մինչև գնալս հանգչե՛մ Քեզանով, մինչև մեկնելս թո՛ղ հանգստանամ, և արդեն այստեղ էլ չե՛ն գտնի ինձ:

Սաղմոս 38

Գրաբարից փոխադրությունը`Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ