28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Առողջ մարդու օրգանիզմում բնակվում է 10 հազար տեսակի միկրոբ

Առողջ մարդու օրգանիզմում բնակվում է շուրջ 10 հազար տեսակի միկրոբ: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, որոնք մասնակցում են «Մարդու միկրոբիոմը» նախագծին:

Ինչպես պարզել են հետազոտողները, այդ միկրոօրգանիզմներից շատերն անվտանգ են, նույնիսկ օգտակար: Միևնույն ժամանակ, յուրաքանյուր մարդու օրգանիզմում, նույնիսկ լիարժեք առողջ, մշտապես առկա է վնասակար բակտերիաների փոքր քանակությունը, որոնք որոշակի հանգամանքներում առաջացնում են տարբեր հիվանդություններ:

«Ժամանակի մեծ մասը մարդկային օրգանիզմը միկրոբների հետ ներդաշնակ է ապրում, սակայն երբեմն այդ ներդաշնակությունը խախտվում է, ինչը հանգեցնում է հիվանդությունների զարգացման,-նշում է Մերիլենդի մարդու գենոմի հետազոտության ազգային ինստիտուտի տնօրեն Էրիկ Գրինը,- նախագծի նպատակներից մեկն էլ աններդաշնակության հնարավոր պատճառների բացահայտումն է»:

«Մարդու միկրոբիոմը» նախագիծը, որը մեկնարկել է 5 տարի առաջ և հովանավորվում է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների կողմից, մասնակցում է 80 հետազոտական ինստիտուտների 200 գիտնական: Նախագծի իրականացման վրա ծախսվել է 173 մլն դոլար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ