27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբ ադրբեջանական ղեկավարությունն ասում է, թե գոհ է ՀՀ-ի հետ բանակցություններից, ի՞նչ հասկանալ դրա տակ

Հիմա, երբ ադրբեջանական ղեկավարությունն ասում է, թե գոհ է ՀՀ-ի հետ բանակցություններից, ի՞նչ հասկանալ դրա տակ…

– հասկանալ, որ ԱԳՆ մակարդակով բանակցային հանդիպումներն ինչ-որ բաղադրիչների մասով համապատասխանում են իրենց շահերին,

– հասկանալ, որ սա մեսիջ է՝ ուղղված սեփական ժողովրդին, իբրև մենք մեր շահերի հիմքով ենք բանակցում ու հաջողում ենք,

– հասկանալ, որ նա մեսիջ է հղում մեր մեդիա և հանրային դաշտին՝ ֆիքսելով, որ իբրև նորերը «պարտվողական» դիրքերից են հանդես գալիս՝ դրանով իսկ վնասելով նորերի հեղինակությանը ներսում,

– ուզում է ցույց տալ, որ ՀՀ-ի նախկինների հետ բանակցել հնարավոր չէր, այսինքն՝ այսքան տարի հայկական կողմն է ձախողել բանակցությունները, իսկ այ նորերն ավելի կառուցողական են։

Ի դեպ, անտեղյակների համար. Ադրբեջանի ռազմավարական դիքրորոշումը ԼՂ հարցում ենթադրում է Արցախի ամենաբարձր մակարդակի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, իսկ միջնաժամկետ կտրվածքով այդ շահերը ենթադրում են «անվտանգության գոտի» ասածի մի մասի կամ միգուցե ամբողջի վերադարձ ռազմական գործողությունները չսկսելու դիմաց։

Եվ այս ամենը ՀՀ-ի շուրջ ձևավորված բարդագույն արտաքին քաղաքական կոնյուկտուրայում՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ում մեր նկատմամբ վերաբերմունքը, Լավրովի հայտարարությունները՝ կապված «ԼՂ հարցի լուծման Ադրբեջանի անկեղծ դիրքորոշման», ՀՀ իշխանություններ – Արցախի ՊԲ կադրային փոփոխությունների և մի շարք այլ գործոնների հետ…

Ալեն Ղեւոնդյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ