01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ում ՛՛Նոյան տապան՛՛ են կառուցում

Շատ շուտով՝ մայիսին Ամերիկայում կմեկնարկի Նոյան տապանի կառուցման աշխատանքները: Աշխատանքները ղեկավարվելու են Աշխարհի ստեղծման թանգարանի կողմից, որը գտնվում է Կենտուկկի նահանգում:Նավն իր չափերով համապատասխանելու է իրական տապանի չափերին: Այն լինելու է Նոյի նավի կրկնօրինակը: Տապանի շինարարության համար հատկացվելու է 25մլն ԱՄՆ դոլար:

ֆինանսի մի մասը փոխանցելու են իշխանությունները, մյուս մասը հավաքվելու է հանգանակությունների միջոցով: Ըստ նախագծի` տապանն ունենալու է 150մ երկարություն: Տապանի շուրջը կառուցելու են այգի, որտեղ կհաստատվեն Աստվածաշնչում ներկայացված կենդանիները:

Շինարարների կարծիքով՝ շինարարական աշխատանքները կտևեն երկու տարի, կավարտվեն 2016 թվականին:Մի տապան էլ 2011թ. կառուցել էր Նիդերլանդների մի բնակիչ, ով երազ էր տեսել, իբր թե Նիդերլանդներում ջրհեղեղ է լինելու և երկիրը կործանվելու է:Հիշեցնենք, որ 2012թ. աշխարհի կործանման մասին խոսակցությունների ժամանակ ՛՛Նոյան տապան՛՛ էին կառուցել նաև Չինաստանում: Ավելին, այստեղ նույնիսկ նավարկության համար տապանի տոմսեր էին վաճառում: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ