04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Առավոտյան ժամը 8։00-ից բացվել են հանրապետության բոլոր՝ 2010 ընտրատեղամասերը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:

Դրանք են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Ընդհանուր առմամբ Հայաստանի 13 ընտրատարածքներում կա 2010 ընտրատեղամաս:

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.573.779 ընտրող:

Henaran.am-ի խմբագրակազմը աշխատելու է արտակարգ ռեժիմով. առավոտյան ժամը  8:00-ից մինչև ուշ գիշեր մեր թղթակիցները կաշխատեն ընտրատեղամասերում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում` փորձելով ապահովել օպերատիվ և հավաստի տեղեկատվություն:

Հիշեցնենք, 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում իրականացված ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և խնդիր առաջացավ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ