26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չափսոսելը երջանկության գաղտնիքն է

Եթե դուք ինչ-որ բանի համար ափսոսում եք, ապա ավելի լավ է դա պարզապես մոռանալ, քանի որ գիտնականները պնդում են, որ ափսոսելը կարող է ավելի մեծ տարիքում դժբախտության պատճառ դառնալ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, գերմանացի գիտնականները հայտնում են, որ «ափսոսանքները» տարիքի հետ նվազում են, քանի որ մարդիկ հասկանում են, որ իրենց քիչ ժամանակ է մնացել ապրելու և փորձում են այդ ժամանակը ճիշտ օգտագործել: Երիտասարդներն ավելի շատ են դրանց մասին մտածում ու սովորում են չկրկնել սխալները:

Այն տարեց մարդիկ, ովքեր ժամանակի ընթացքում սովորում են չափսոսել, ավելի քիչ սթրես են տանում և կարողանում են արդյունավետորեն վերահսկել նաև մյուս զգացմունքները:

Չափսոսել սովորելը կարող է տարեցների երջանկության պայմանը լինել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ