9 ամսական երեխան կասկածվում է սպանության փորձի մեջ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/383674439_1396688995.jpg)
Պակիստանում 9 ամսական երեխան ծնողների հետ միասին դատարանի առջեւ է կանգնել` սպանության փորձ կատարելու մեղադրանքով, գրում է Газета.Ru-ն:
Երեխային ու նրա ընտանիքին մեղադրում են այն բանում, որ նրանք իրենց տանը քարեր են նետել վառելանյութի ընկերության աշխատակիցների վրա, որոնք եկել էին իրենց արտադրանքը գովազդելու:
Դատավորը համաձայնվել է միայն երեխային ազատ արձակել` գրավի դիմաց` նշելով սակայն, որ հաջորդ դատավարությանը 9 ամսական փոքրիկը պարտադիր պետք է ներկայանա: