23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԱԾ -ն կատարում է վարչապետի պատվերը

Դեկտեմբերի 1-ին Գորիսում նախընտրական քարոզաշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշ մարդկանց սադրիչ քաղաքական հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը: Իսկ ավելի ուշ դեկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ խոսքը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր իշխանությանը մեղադրում են դավադրության ու Արցախը հանձնելու մեջ:

Այսօր արդեն ԱԱԾ է հրավիրվել Դավիթ Շահնազարյանը` հիմք ընդունելով դեկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարությունը, մասնավորապես՝ մեջբերում եմ Շահնազարյանի խոսքից՝ «Ես այսօր բոլոր փաստերը չի, որ Ձեզ ներկայացրել եմ, որոնք ապացուցում են ներկայիս գործող վարչախմբի հակաարցախյան քաղաքականությունը: Դեռ շատ բան կա»:

Ու այլևս պետք չէ հասարակությանը հրամցնել, որ մեզ մոտ զանգովի արդարադատություն չկա: Կոնկրետ Շահնազարյանի մասով փաստ է, որ ԱԱԾ -ն կատարում է վարչապետի պատվերը:

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ