06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Համակարգչային խաղերի պատճառով հայրը տղային կապել է ծառից

Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում սկանդալային դեպք է տեղի ունեցել: Տաքսու վարորդը իր 13-ամյա որդուն շղթայով կապել է ծառի բնից: Պատճառը դեռահասի` համակարգչային խաղերի նկատմամբ ունեցած կիրքն է: Երեխայի հետ դաժան վերաբերվելու մեղադրանքով տղամարդուն քրեական հետապնդում է սպառնում:

top.rbc.ru-ի ներկայացմամբ` այն մասին, որ որդին համակարգչային խաղերի պատճառով փախչում է դասերից, հայրն իմացել է միանգամայն պատահաբար: Մի օր մեքենայով մոտենալով ինտերնետ-սրճարանի` այնտեղ նկատել է որդուն: Նա սաստիկ զայրացել է և որդուն գամել «անարգանքի սյունին»:

Դեպքից ժամեր անց հարևանները նկատել են դեռահասին և անմիջապես զանգահարել ոստիկանություն:

Բրիտանացի գիտնականները հետազոտությունների արդյունքում եկան այն եզրահանգման, որ համակարգչային խաղերի նկատմամբ պետք է խիստ զգուշավոր լինել, քանի որ դրանք կարող են հանգեցնել ուղեղի ֆիզիոլոգիական փոփոխությունների և խնդիրներ առաջացնել` կապված վարքի և ուշադրության հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ