02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ թե անիծող, այլ՝ Ձայն Ես օրհնող, ոչ թե վրեժի ցասումով լցված, այլ՝ Շնորհ բաշխո՛ղ

Ազատո՛ղ Ես Դու՝ ո՛չ Դատապարտող, ո՛չ թե կորստի մատնող, այլ՝ Գտնո՛ղ, Կյանք պարգևող Ես՝ ո՛չ թե մահացնող, ո՛չ թե ցրող Ես ու տարագրող, այլ՝ Հավաքում Ես ցրածը չարի, ո՛չ թե մատնիչ, այլ՝ Կենսականությո՛ւն, ո՛չ թե ընկղմող, այլ՝ ընկղմածին Բարձրացնող վե՛ր, ո՛չ թե գլորող, այլ՝ ոտքի՛ հանող, ո՛չ թե անիծող, այլ՝ Ձայն Ես օրհնո՛ղ, ո՛չ թե վրեժի ցասումով լցված, այլ՝ Շնորհ բաշխո՛ղ, որով որ՝ ապրե՛նք. ո՛չ թե բերում Ես թշվառություններ, այլ՝ Մխիթարում, ո՛չ թե եղծում Ես, այլ՝ Գրի՛ առնում, ո՛չ թե սասանում, այլ՝ Կայունացնո՛ւմ, ո՛չ թե գցում Ես Քո ոտքերի տակ, այլ՝ Սփոփո՛ւմ Ես ներքև ընկածին, ո՛չ թե հոդում Ես մահվան պատճառներ, այլ Հնարնե՛ր Ես փնտրում, որ՝ ապրե՜նք, ո՛չ թե ընթանում սպանման կամքով, այլ՝ Ողորմությա՛մբ՝ հանուն փրկության: Այցելությունըդ Դու չե՛ս մոռանում, բարին չե՛ս լքում, չե՛ս արգելում Քեզ Գթություն գործել, չե՛ս ներկայացնում կորստյան վճիռ, այլ՝ Ազատությա՛ն կտակ ու պատգամ:

Մատյան ողբերգությունից

Փոխադրությունը գրաբարից՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ