03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ-ում տեղի ունեցածն իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն ներքին, այլև՝ արտաքին օրակարգի վրա. Զատուլին

ՀՀ-ՌԴ ներկայիս հարաբերությունները գործընկերային են, լրագրողնեի հետ զրույցում «Լազարևյան ակումբի» կազմակերպած «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիքներ. Պաշտպանություն և անվտանգություն» խորագրով առաջին լիագումար նիստի մեկնարկից առաջ ասաց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Որքանով տեղյակ եմ՝ ներկայում ոչ ոք այս հարաբերությունների բնույթը հարցի տակ չի դնում: Մեր երկրների ղեկավարները պարբերաբար հանդիպում են և մտքեր փոխանակում: Հասկանալի է, որ ՀՀ-ում տեղի ունեցածը, որին այստեղ անվանում են հեղափոխություն, իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն ներքին, այլև՝ արտաքին օրակարգի վրա», – նշեց Զատուլինը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ՌԴ-ն ծավալում են հարաբերություններ տարբեր ոլորտներում, մինչդեռ ամենակարևորը պաշտպանության և անվտանգության ոլորտում տարվող աշխատանքներն են: 

«Հայաստանը և Ռուսաստանը փոխկապակցված են Կովկասում պաշտպանության և անվտանգության տեսանկյունից», – նշեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ