23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես Քոչարյանին մեղավոր չեմ ճանաչում. Ռուբեն Սահակյան

Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության դատական նիստը, որի ընթացքում, ինչպես ավելի վաղ հայտնել էին փաստաբանները, ներկայացվելու են մի շարք միջնորդություններ։

Մինչև նիստերի դահլիճ մտնելը Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ, հայտնի փաստաբան Ռուբեն Սահակյանը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ պնդելով, որ ինքը Քոչարյանին մեղավոր չի ճանաչում։

Հարցին, թե խափանման միջոցի քննությանը արդյոք չի՞ կաշկանդում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայությունը, Սահակյանը պատասխանեց. «Կաշկանդելը չի կաշկանդում, բայց մտքերի առաջ կանգնեցնում է»։

Ի՞նչ մտքեր հարցին, Սահակյանը պատասխանեց. «մեկ՝ երկրորդ նախագահն է իր առջև, դրա համար որոշել է ինքը գալ, սա հարգանքի նշան է, երկրորդը՝ գուցե փորձում է սրբագրել այն սխալները, որոնք տեղի են ունեցել մինչ այս։ Սա իմ ցանկությունն է, սին ցանկությունը»։

Հիշեցնենք, որ խափանման միջոցի քննության հարցով դատական նիստը վստահվել էր Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Պաշտպանական թիմը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատավորը ինքնաբացարկ հայտնի, սակայն երեկվա նիստում դատավորը մերժել էր միջնորդությունը։

Փաստաբանները միջնորդությունը հիմնավորել էին նրանով, որ դատավորն ընտրվել է վիճակահանությամբ, ինչը օրենքով նախատեսված չէ։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ