23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանն անցնում է Քոչարյանի որդիներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը շարունակոմ է պնդել՝ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, ում որդին զինվորական ծառայություն է անցնում ԼՂ Հանրապետությունում:

Փաշինյանը կոչ արեց մամուլին չշահարկել իր այս հայտարարությունը:

«Այս շարքում նկատի եմ ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և ինձ: Սերժ Սարգսյանը տղա չի ունեցել, Լևոն Տեր-Պետրոյանի որդին, եթե չեմ սխալվում, Շամշադինում է ծառայությունն անցել, ու մեկնաբանություններ տեսա, թե դրանք պաշտոնական շահարկումներ են ու Քոչարյանի տղաները ևս ծառայել են», – նշեց Փաշինյանը:

Նա հակադարձեց՝ դրանք շահարկումներ չեն ու իրեն տրամադրվել են պաշտոնական տեղեկանքներ առ այն, թե ինչպիսի ծառայություն են անցել Ռոբերտ Քոչարյանի որդիները:

«Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները ծառայել են Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել են ՊՆ վարչական մասում, մյուս որդին էլ ծառայել է որպես վարորդ: Պետական ավտոն դրել են տակը, որտեղ ուզել, գնացել է պետության ավտոյի, բենզինի հաշվին: Ինչո՞ւ եք տենց ոգևորվել: Ես, որ մի բան ասում եմ, գիտեմ՝ ինչ եմ ասում», – նշեց Փաշինյանը՝ նկատելով, որ հարկ եղած դեպքում փաստերով ու փաստաթղթեով կարող է ամեն բան ապացուցել:

Նշենք, որ նախօրեին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հորդորել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բանակաշինության մասին չխոսել, այն դեպքում, ինչպես ասված էր հայտարարության մեջ «Նիկոլ Փաշինյանը բանակաշինության գործում դեռ մատը մատին չի խփել (և դեռ հայտնի չէ` ինչպես դա կանի), բայց իրեն թույլ է տալիս քննադատել մարդու, որը պաշտպանության բանակի ստեղծողներից մեկն է եղել»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ