27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չի փոխվում. Հրապարակ

Այս անգամ եւս ԱԺ ընտրությունների շեմին մենք ականատես ենք լիակատար ապագաղափարական քարոզարշավի, եւ դրա մեղքը հիմնականում իշխանություններինն է, որոնք ոչ թե ծրագրային, քաղաքակիրթ արշավ են իրականացնում, այլ տղայական լեզվակռիվ, իսկ գաղափարական պայքարն իսպառ բացակայում է։

Անշուշտ, շատ լավ է, եւ դա, կարելի է ասել, միակ դրական կողմն է այս փոփոխությունների, որ փողն այս ընտրապայքարում դերակատարում չունի։ Բայց դա շատ քիչ է, որպեսզի ասենք՝ մեզանում առաջին անգամ գաղափարական ընտրություններ են կայանալու։ Ակնհայտ է, որ ոչ մեկը ծրագրերից ու անելիքներից չի խոսում, երկրի ապագայի շուրջ իրենց տեսլականները չեն ներկայացնում, հանրային խնդիրների ու պետության առաջ ծառացած խնդիրները չեն քննարկում։ Անգամ իրենց ընտրատարածքների խնդիրներին թեկնածուները գրեթե չեն անդրադառնում եւ իրենց անձը չեն ներկայացնում ընտրողին։ Բայց առավել անհեթեթ վիճակում են հայտնվել ոչ իշխանական ուժերը, որոնք, ըստ տարրական քաղաքագիտական կանոնների, պետք է իրենց ընդդիմություն համարեին եւ պայքարեին իշխանության գալու համար։ Նրանց մի մասը զբաղված է ոչ թե սեփական ուժի, այլ Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղպայմանագրի» քարոզն անելով։

Մյուսները վախվորած խնդրում են՝ հո խորհրդարանը մի ուժից կազմված չի՞ լինելու, մենք այդ մյուս ուժն ենք՝ համեստ ու խոնարհ, իշխանական հրահանգներին ենթակա։ Երրորդներն ասում են՝ ՔՊ-ն ներկան է, մենք՝ ապագան, Փաշինյանից հետո մենք ենք գալու իշխանության։ Չորրորդն ասում է՝ մենք ընդդիմություն ենք, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին, այլ արատավոր երեւույթներին։ Մենք անցյալում էլ ենք նման ուժեր տեսել, որոնք ՀՀԿ-ի կցորդն էին եւ նրանից էին անցողիկ տոկոսներ մուրում։ Բայց չէ՞ որ հեղափոխություն եղավ, որ մի բան փոխվի մեր երկրում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ