05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀՀԿ-ական նախկին մարզպետը դուրս եկավ ընտրապայքարից

Արագածոտնի նախկին մարզպետ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Սարգիս Սահակյանը հրաժարվում է ընտրապայքարից։ Նա ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Նա ռեյտինգային ընտրակարգով պայքարելու էր նաև Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում։ Այստեղ ՀՀԿ-ական թեկնածուների միջև հայտնի էր հենց նա։ Այժմ թիվ 7-ում ՀՀԿ-ից կպայքարի 6 թեկնածու, որոնց թվում է նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի օգնականը՝ Գեղամ Պետրոսյանը։

ՀՀԿ-ից ինքնաբացարկ են հայտնել նաև Արմեն Մանուկյանը, Նատալյա Ներկարարյանը, Անդրանիկ Հովհաննիսյանը, Անահիտ Խանզադյանը, Արսեն Ղուկասյանը և Սուասաննա Գևորգյանը, ով նախօրեին հանկարծամահ է եղել:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ