23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պահանջում եմ ՀՀ ոստիկանությունից, որպեսզի այս տեսանյութի մեջ գտնվող անձի հայտարարությունն ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Ես պահանջում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, որպեսզի այս տեսանյութի մեջ գտնվող անձի հայտարարությունն ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկեն օրենքով սահմանված բոլոր միջոցառումները ՝ հայտնաբերելու նրան և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու:

Միևնույն ժամանակ, հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ աջակցելու քննությանը և դիմելու դատարան՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ զրպարտության միջոցով իմ պատվին, արժանապատվությանը, բարի համբավին պատճառած վնասը փոխհատուցելու համար:

Ամեն մեկը պիտի պատասխանատու լինի իր արածի և ասածի համար:

Ակնկալում եմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարության, ինչպես նաև 1in.am կայքի գլխավոր խմբագիր և սեփականատեր Արման Բաբաջանյանի աջակցությունը՝ հայտնաբերելու այս անձին, նաև գործը ամբողջությամբ և անաչառ լուսաբանելու հարցում»:

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ