23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արմեն Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Իջևանում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոսեց անցումային արդարադատության մասին։ Նա նշեց, որ այսօր տարբեր քրեական գործեր են հարուցված 64 մլրդ դրամի չափով, սակայն թալանված գումարների վերադարձն այն արագությամբ տեղի չի ունենում, ինչ արագությամբ ցանկալի է։ Խնդիրը, ըստ նրա, օրինականության լիարժեք պահպանումն է, որովհետև այդ գումարները կվերադարձվեն, երբ դատավճիռ կլինի ու ԴԱՀԿ-ն այն կկատարի. «Դա շատ դանդաղ գործընթաց է»։

Ն.Փաշինյանի խոսքով՝ քննիչները շատ ծանրաբեռնված են աշխատում, յուրաքանչյուրի վարույթում 50 և ավելի գործեր կան, և ոչ թե հանցագործությունների, այլ հարուցված գործերի թիվն է ավելացել։ Ն.Փաշինյանը նշեց, որ որպես խնդիրն ավելի արագ լուծման գործիք իրենց ծրագրում նշված է անցումային արդարադատությունը։

Ն.Փաշինյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը հարցադրում էր արել՝ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը ի՞նչ է արել։ Նա հիշեցրեց, որ այդ հարցադրումից հետո ԱԱԾ-ն տարածեց մի տեսանյութ, որտեղ «Գոլդեն Փելես» հյուրանոցի բացումն էր, որը ներկայացվում էր որպես Կիպրոսից ներդրում, բայց իրականում ՀՀ-ում աշխատած կոռուպցիոն փողերը Կիպրոսում պտտել էին, բերել ՀՀ-ում հյուրանոց էին կառուցել։

Այժմ Ն.Փաշինյանին տեղեկացրել են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետգույքի կառավարման վարչություն և ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը։ Թե ինչ պիտի անի այն կառավարությունը՝ Ն.Փաշինյանը նշեց, որ պետք է հյուրանոցը հանի աճուրդի, այն գնահատում են մինչև 20 մլն դոլար, և գումարները պետք է մուտքագրվեն պետբյուջե։

 

Ն.Փաշինյանը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, իր ելույթներից հետո պատրաստակամություն էր հայտնել ինչ-որ բան փոխանցել պետությանը, իսկ հիմա պատրաստակամություն է հայտնել այդ 30 մլն դոլարը բյուջե փոխանցելու։

Նրա խոսքով՝ գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանները ևս հանդես էին եկել Գրիգորյանի՝ 5 մլրդ դրամի գույք պետությանը նվիրելու մասին։

«Այդ գումարները պետք է ծախսվեն բանակի վրա»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ այս հացերին հանրությունը պետք է վերաբերմունք ձևակերպի։

Նրա կարծիքով՝ նոր խորհրդարանի ամենակարևոր խնդիրներից մեկը լինելու է անցումային արդարադատության գործիքների ստեղծումը։ Ն.Փաշինյանի բնորոշմամբ՝ պետք է ամեն ինչ արվի, որ ամեն ինչ ձևակերպվի ու օրենքով լինի, ոչ թե ռեկետ։

Նա նախնական կարծիք հայտնեց, որ երկրում տեղի են ունեցել իրադարձություններ, որ պայմանականորեն բաժանվում է 2 մասի՝ արյան հետ կապված և չկապված հանցագործություններ, արյան հետ կապված հանցագործությունները որևէ պարագայում չի կարելի ներել, իսկ եթե փող է գողացվել, դա կարելի է վերադարձնել տոկոսներով կամ կրկնակի։

Ըստ նրա՝ պետք է մեխանիզմ ստեղծել, որ թալանված միջոցներն արագ վերադարձվեն բյուջե. «Ես մեր կառավարության համար շատ ամբիցիոզ խնդիր է ձևակերպել՝ առաջիկա 5 տարիներին կարողանանք մեր ԶՈՒ վրա ծախսել նվազագույնը 2.5 մլրդ դոլար։ Դա բխում է մեր երկրի ու մեր անվտանգության շահերից»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ