23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը վաստակել է, որ քաղաքացիները նրան ձայն տան, բայց…

ՄԵՆՔ դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Շիրակի մարզում։ Արթիկ քաղաքում դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Անժելա Խաչատրյանը հայտարարեց, որ քաղաքացիներն իրենց ընտրության հարցում կողմնորոշվեն քաղաքական ուժերի ծրագրերով, և ոչ թե՝ գեղեցիկ խոստումներով։

«Բոլորը խոսել, հնարավոր է, գիտեն, բայց գործ անել չգիտեն»,- ասաց նա՝ նշելով, որ ՄԵՆՔ-ը Շիրակում առաջադրել է ոչ թե պատահական մարդկանց, այլ մարդկանց, որոնք միշտ եղել են շիրակցիների կողքին ու մտածում են քաղաքացու մասին։

Դաշինքի ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ՄԵՆՔ-ը ձևավորվել է ընտրություններից 10 օր առաջ, և խնդիր ունեն, որ իրենց ճանաչեն. «Ձեր ընկերներին, որ «մենք» ասեք, մի քիչ էլ մեր դաշինքին հիշեք»։

Նա հիշեց, որ մի տարի առաջ ինքն այդտեղ է եղել այլ խմբի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և նշեց, որ Փաշինյանը վաստակել է, որ քաղաքացիները նրան ձայն տան, բայց ճիշտ չի լինի, եթե միայն նրան ձայն տան, և ԱԺ-ում միայն «Իմ քայլը» լինի։

«Նիկոլ Փաշինյանն իմ ընկերն է, և ես ուզում եմ օգնած լինել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Ա. Սարգսյանը՝ նկատելով, որ դրանով օգնում են երկրին, իսկ երկրին օգնելու համար անհատին միայն գովելը քիչ է, պետք է նաև քննադատել, լավին լավ ասել, վատին՝ վատ, ու սխալները շտկելու ճանապարհներ ցույց տալ։

Նա նշեց, որ, թեև խոստացել է քարոզարշավի ժամանակ չանդրադառնալ որևէ ուժի, այնուամենայնիվ, չի կարող չխոսել ՀՀԿ-ի մասին, և հայտարարեց, որ ՀՀԿ-ին ոչ մեկ անգամ է զգուշացրել, որ քաղաքական հարթակում մնալու համար պետք է ճիշտ ընտրել ցուցակի առաջին համարին, ընդունել սխալները, ժողովրդից ներողություն խնդրել, հետո նոր խոսել գաղափարներից.

«Ժողովուրդ ջա՛ն, էնտեղ էլ կան մարդիկ, ովքեր աշխատասեր են, ովքեր փորձ ունեն, ովքեր գիտելիք ունեն, ովքեր կոռումպացված ու գողություն արած չեն ու կարող են շարունակել, բայց իրենք գնում են լրիվ հակառակ ուղիով։ Ու ինչու եմ էս թեման խոսում՝ իրենք ուզում են ձեզ խաբել։ Իրենց պաստառները սարքել են սև ու սպիտակ, իրենք մեր ժողովրդին ուզում են բաժանել սևերի ու սպիտակների, իրենք դրանով ուզում են ասել, որ Հայաստանում կա 2 կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և ՀՀԿ-ն, ուրիշները չկան։ Հարգարժա՛ն հանրապետականներ, դուք ոչ Կոկո Շանելն եք, որ սև ու սպիտակի վրա եք գնում, ո՛չ էլ Ջաննի Վերսաչին։ Էդ ձեզ չի օգնելու միանշանակ, մի արեք էդպիսի բաներ։ Դուք սև չեք, դուք գորշ եք, գորշ»։

Անցնելով իրենց խնդիրներին՝ Ա.Սարգսյանը նշեց, որ ցանկացած վայրում իրենց առջև, անգամ Արցախի հարցից առաջ, դնում են աշխատատեղերի խնդիրը, որը լուծելու համար անհրաժեշտ են ներդրումներ, իսկ երկիր փող մտնելու համար պետք է միանշանակ պայքար տարվի կոռուպցիայի դեմ, ամբողջությամբ առողջացվի դատական համակարգը, որ գործարարն իմանա, որ իր իրավունքները կարող է պաշտպանել արդար դատարանում. «Ասել, որ այսօրվա իշխանություններն այդ ուղղությամբ քայլ չեն անում, սուտ կլինի։ Պայքարում են կոռուպցիայի դեմ, ինչքան կարողանում են, փորձում են անցումային դատարան ստեղծել, որ էդ խնդիրները լուծեն, բայց դա բավարար չէ, ժողովուրդ ջա՛ն»։

Ըստ նրա՝ թիվ մեկ խնդիրն է՝ հարկային արտոնություններ տալ այն ընկերություններին, որ ներդրումներ են արվում, երկրորդ՝ պաշտպանությունը, քանի որ յուրաքանչյուր ընտանիք, որ 18 տարեկան հասնող տղա ունի, վախերով են ապրում։ Այս խնդրի լուծումը, ըստ Սարգսյանի, 20 հազար պայմանագրային զինծառայող վերցնելն է։ Ա.Սարգսյանը շեշտադրում արեց ՀՀ-ից արտահանումների վրա և, ըստ նրա՝ պետք է հանքերը շահագործել ու ընդերքի ռեսուրսներն արտահանել, նաև օգտագործել ջրային ռեսուրսները, երբ արաբական երկրները դրա կարիքը շատ ունեն.

«Պետությունը պիտի էս գործում ներդրողների համար զրոյական գումարով տարածք հատկացնի, ազատի ԱԱՀ-ից, որպեսզի մարդիկ գան ու ներդրում անեն, և դա միանշանակ իրան արդարացնող է»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ