20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կամ քննիչի կարծիքն է, այլ՝ դատարանի վերջնական դիրքորոշումը. Քոչարյանի պաշտպան

Կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կամ քննիչի կարծիքն է, այլ այն՝ վերջում հիմնավոր կհամարի արդյոք դատարնը ներկայացված փաստարկները, թե՞ ոչ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։

«Գործի ըստ էության քննարկում դեռ չի եղել։ Ես հույս ունեմ, որ գլխավոր դատախազը կարծում է, որ կան հիմքեր, որովհետև, եթե պարզվեց, որ ինքը կարծում է, որ հիմքեր չկան, բայց պնդում է միջնորդությունը, խնդիր կտեսնենք», – ասաց Արամ Օրբելյանը։

Անդրադառնալով նոր փաստարկների ներկայացման հնարավորությանը Վերաքննիչ դատարան՝ փաստաբանը նշեց, որ Վերաքննիչ նոր փաստարկներ, ըստ օրենքի, չեն ներկայացվում:

«Վերաքննիչ դատարանը ստուգում է Առաջին ատյանի դատարանի գործունեության օրինականությունը։ Այս դեպքում մենք ունենք նաև Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արձանագրված դիրքորոշում, որի շրջանակներում պետք է քննել», – ասաց փաստաբանը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ