04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Կլացացնեմ իրան. Ստեփան Գրիգորյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Արարատի մարզում քաղաքագետ, «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Գրիգորյանը հիշել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հայտարարությունը, թե «…այնպես չանեք, որ հիշեմ՝ ոստիկան եմ եղել»։

«Կբերեմ, Ազգային ժողովի ամբիոնի մոտ կկանգնեցնեմ ու կասեմ՝ դե մի հատ ասա՝ դու ի՞նձ ես վախացնում, թե՞ Սասնա ծռերին։ Կլացացնեմ։ Էդ խոստում եմ տալիս ձեզ։ Թող բանակը իր թիկունքին կանգնի, բայց ես իրեն կլացացնեմ, քանի որ ոչ ոք իրավունք չունի նսեմացնելու, վախեցնելու հայ ժողովրդին», – ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ստեփան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնյաները ծառա են ու պետք է ծառայեն ժողովրդին։ «Ազնիվ մարդիկ պետք է մտնեն խորհրդարան։ Մենք պետք է կոտրենք այն մտայնությունը, որ եթե պատգամավոր է, ուրեմն պետք է բիզնեսով զբաղվի։ Պետք է բիզնեսը անջատենք քաղաքականությունից», – հավելեց Գրիգորյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ