23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կա անկում, որը, անշուշտ, ՔՊ-ի համար լավ չէ, իրենց «բլից-կրիգ» չի թողնի անել, ինչը օգուտ է հայ ժողովրդի համար

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանը հավատացած է՝ առաջիկայում կունենանք օբյեկտիվ և ազատ ընտրություններ:

«Քարոզարշավն արդար և արդյունավետ է լինելու, իսկ մենք  ավանդական ձևերի չենք դիմելու: Շտաբներ չունենք, դրանց փոխարինելու են մեքենաները: Մեր խմբում պրոֆեսիոնալ քաղաքագետներ են, կկիրառենք նոր տեխնոլոգիաներ: Ամեն օր կլսեք քաղաքագիտության պրակտիկայի և կիրառական մասի վերաբերյալ խորհրդարանական ընտրությանն առնչվող տեսություններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը նշեց, որ իրենց գաղափարախոսության հենքը բազավորված է մեր եկեղեցու դավանանքի փիլիսոփայության վրա:

«Կրոնական կառույց չէ, բայց այստեղ է մեր արժեքային ամբողջականությունը: Մեր ելակետը Հայաստանի մշակույթն է, քաղաքակրթությունը և նրա զարգացման առանձնահատկությունները: Կարևոր է նաև արդյունաբերության վերականգնումը՝ քարի հումքի վրա, ինչը հնարավոր է: Հեղափոխությունն ազատություն բերելով՝ չի թափանցել տնտեսության ոլորտ, ներգաղթի տրամադրություն չկա, սպասողականությունը շատ է: Եթե ՀՀ-ն արդյունաբերական երկիր չի դառնալու, մոռացե՛ք այս հարցերի լուծումները: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա ՀՀ քաղաքականությունը բացառապես հայաստանակենտրոն կարող է լինել: Այս սկզբունքներով բալանսի քաղաքականություն կարելի է վարել»,- ընդգծեց Լևոն Շիրինյանը:

Հարցին՝ ո՞րն է կուսակցության կարգախոսը, քաղաքագետը պատասխանեց.

«Մեր կարգախոսն է՝ «Արարչագործական Հայաստան` հայուհուն վայել»: Սիմվոլը  ճերմակ աղավնին է՝ իր թռիչքի մեջ: Այն սավառնելու է այնքան ժամանակ, մինչև Հայաստանն իսկապես աստվածաշնչյան երկիր լինի»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև նոյեմբերի 24-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթին ու այն դիտարկումներին, թե այն քարոզչական բնույթ էր կրում, ինչպես նաև՝ էյֆորիկ վիճակի թարմացում, որը կարծես թե մարել է:

«Բնական է, որ այդպես պետք է լիներ, էյֆորիայի պիկից հետո միշտ էլ նվազում է լինում: Կա անկում, որը, անշուշտ, ՔՊ-ի համար լավ չէ, իրենց «բլից-կրիգ» չի թողնի անել, ինչը օգուտ է հայ ժողովրդի համար: Հայաստանի համար անթույլատրելի է բացարձակ մեծամասնությունը, որովհետև դա հանգեցնելու է օրենքների դակիչի աշխատանքին, ինֆլյացիայի:

Այս երթը ցույց տվեց, որ սրանից կարծես թե խուսափում ենք, սակայն հեղափոխության արդյունքը ռեալիզացնելու համար վարչապետը պետք է ունենա մեծամասնություն: Բացարձակ մեծամասնություն՝ ոչ, բայց մեծամասնություն՝ այո: Մենք կունենանք բալանսավորված խորհրդարան: Այս Ընտրական օրենսգիրքը, որ գրվել է ՀՀԿ-ի կողմից՝ հակաժողովրդական ու հակապետական է: Իսկ քարոզչության մասով՝ ասեմ, որ օրենքը թույլ է տալիս: Այս օրենքը նույնիսկ թույլ է տալիս, որ մարզպետ ու նախարար մասնակցեն ընտրարշավին»,- եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ