23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր քննադատությունը թույլ չի տալու, որ իշխանությունը շեղվի. Մանե Թանդիլյան

«Մեր ձայնն ամենուր այնքան բարձր է հնչել, որ որևէ մեկի համար դա կասկած չէ, որովհետև անկախ քաղաքական գործիչներն են, որ կարող են գործել՝ որպես ընդդիմություն, քաղաքական գործիչներ, որոնց հնարավոր չէ լռեցնել»,- այսօր Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» լուսակցության ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ իրենց թիմը որևէ մեկից որևէ կախվածություն չունի. «Հետևաբար, անկախ և արժանապատիվ քաղաքական գործունեություն կարող են իրականացնել և ընդդիմախոս կարող են դառնալ այն  գործիչները, ովքեր որևէ կախվածություն չունեն որևէ մեկից»: 

Հարցին՝ այսօրվա իշխանության գործունեության ո՞ր կետերին են փորձելու ընդդիմանալ, նա պատասխանեց. «Ընդհանրապես, հակակշիռների և զսպումների մեխանիզմն այն գործիքակազմն է, որը մինչ օրս չի գործում մեր քաղաքական դաշտում, և ընդդիմության գործառույթը միայն քննադատելը չէ, այլ զսպելը և հակակշռելը:

Հետևաբար, այն քննադատությունը, որ հնչեցնելու ենք մենք, լինելու է օբյեկտիվ, կառուցող, առողջացնող, թույլ չի տալու, որ որևէ իշխանություն, անկախ նրանից՝ ինչ ճանապարհով է եկել, շեղվի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ