25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լիլիթ Մակունցը մշակույթի փոխնախարարի փոխարեն ներողություն չի խնդրի

Երևանի մնջախաղի պետական թատրոնի համար ՀՀ մշակույթի նախարարությունը նոր շենք է գտել, որի փնտրտուքները, ըստ նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, բավականին երկար են տևել։

Նրա խոսքով՝ նոր շենքը ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցներից մեկն է, որի լուծարումն ընթացքի մեջ է, որն ավարտելուց  հետո կտրվի թատրոնին, որտեղ կարող է տեղակայվել ոչ միայն մնջախաղի թատրոնը, այլև մնջախաղի կենտրոնը։

«Ինչ վերաբերում է նախորդ շենքին, ապա այստեղ մանրուքներ կան, որոնք արժե դիտարկել։ Պարոն Դադասյանի հետ սա ժամանակին քննարկել էինք, որ կգտնենք լուծումներ, մասնավորապես՝ նոր տարածքների փնտրտուքով։ Տարածքի փնտրտուքները մի փոքր երկար տևեցին, քանի որ փոքր կենտրոնում ազատ տարածքներ գրեթե չկան։ Այս շենքը բավականին լավն է, բոլորովին խնդիր չի դրվել որոշակի նախագծեր հանիրավի կանխել, քանի որ  մեզ համար մնջախաղի թատրոնն իսկապես մշակութային արժեք է»,- ասաց Լիլիթը Մակունցը և նկատեց, որ թատրոնի շենքի նոր տարածքը նաև Ժիրայր Դադասյանի սրտով է, և նա գոհ է։

Հարցին, թե արդյո՞ք Լիլիթ Մակունցը պատրաստվում է Ժիրայր Դադասյանից ներողություն խնդրել մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստայանի փոխարեն՝ նրա ասած՝ «Այդքան բարձր կարծիքի՞ եք ձեր թատրոնի մասին» խոսքերի համար, որը նա ուղղել էր Ժիրայր Դադասյանին, Լիլիթ Մակունցը պատասխանեց, թե այդ խոսակցությանը ներկա է եղել, և նման բան տեղի չի ունեցել, պարզապես Տիգրան Գալստյանը հարցրել է, թե քանի՞ հանդիսատես է գալիս իրենց ներկայացումներին, Դադասյան էլ պատասխանել է, որ մոտ 30-50:

«Հարց է եղել՝ արդյո՞ք նպատակահարմար եք գտնում այդքան հանդիսատեսի հետ կապված՝ նոր թատրոնի շենք կառուցել հարկատուի բյուջեի հաշվին, այսքան բան»,- ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատարը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ