23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես ասել ու ասելու եմ այն, ինչ մտածում եմ. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում  անդրադառնալով իր իսկ հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրս է չարաշահում և պատասխանելով մեր դիտարկմանը, թե շատերը նշում են՝ զարմանալի է, որ ՀՀԿ-ն է խոսում դրա մասին, որը տասնյակ տարիներ չարաշահել է բոլոր տեսակի վարչական ռեսուրսները, ասաց. «Կա՞ էս աշխարհում իշխանություն, որը թերություններից զերծ է։ Աշխարհում չի եղել իդեալական իշխանություն, Պլատոնի ներկայացրած իդեալական պետությունը ընդամենը նրա աշխատություններում է գրված։ Չկա աշխարհում մի իշխանություն, որն անթերի է։ Եթե մենք պետք է առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, որ դուք սխալ եք եղել, մեղքեր եք գործել և իրավունք չունեք այսօր խոսելու, ես իրենց կասեմ՝ բարև ձեզ։ Ով այս աշխարհում սխալներ ու թերություններ չի ունեցել, Փաշինյա՞նը»: 

Շարմազանովը կոչ է անում սրբեր չփնտրել, քանի որ բոլոր սրբերն ու հրեշտակները երկնքում են. «Ես խոսում եմ փաստերով։ Որևէ մեկը չի կարող սահմանափակել իմ կարծիք արտահայտելու իրավունքը, լինի պարոն Փաշինյանը, իր կողմնակիցները, մեկ այլ պետության ներկայացուցիչ կամ լրատվամիջոցի ներկայացուցիչ: Ես ասել ու ասելու եմ այն, ինչ մտածում եմ, որովհետև ապրում եմ մի երկրում, որի Սահմանադրության մեջ գրված է  բազմակարծություն և խոսքի ազատություն»,-ընդգծեց նա:

«Եթե ես տեսնում եմ, որ վարչական ռեսուրս է օգտագործվել, պետք է ասեմ, և այս ընտրությունները ոչ թե պետք է լինեն անցյալի մասին, այլ ներկայի ու ապագայի մասին։ ՀՀԿ-ն լավն ա եղել, թե վատը, ինքն այլևս իշխանություն չէ։ Մայիսի 8-ից սկսած երկրում իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսական ու սոցիալական քաղաքականության համար պատասխանատու է բացառապես Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։ Լավը կանի՝ լավը կասենք, վատը կանի՝ վատը կասենք»,-ասաց Շարմազանովը և հավելեց՝ իրենք հավակնում ենք լինել երկրորդ բևեռը, միակ իրական ընդդիմությունը, որպեսզի մատնանշեն այն խնդիրները, որոնք կան։

Վերջինիս հավաստմամբ վարչական ռեսուրսի օգտագործում կա. «Ես Լոռու մարզում եմ և օդում կախված լուրեր կան, որ ով ուզում է մեզ համար աշխատի, կամ ազդեցիկ զանգահարող է լինում, կամ կողքից «չերեզով» ասում են՝ դե ձեր ինչի՞ն է պետք, մի խառնվեք, եթե չպիտի մեզ ընտրեք, գնացեք տունը նստեք, մի ակտիվացեք։ Անկախ նրանից, թե ՀՀԿ-ն 5 տոկոս կհավաքի, 10 տոկոս կհավաքի, թե 20-25 տոկոս, ես գաղափարի մարտիկ եմ, պայքարող տեսակ եմ, ու չի ծնվել այդպիսի մարդ, որ թույլ չտա ինձ իմ կարծիքն արտահայտել։ Եվ ֆեյսբուքն էլ ցույց տվեց, որ ի հեճուկս Փաշինյանի ու իր կողմնակիցների, ես որևէ մեկին չեմ ասել լայք տուր։ Այո, ֆեյսբուքում դրական արձագանքները, թե բացասականը գիտեինք, ևս մեկ անգամ ոգևորեց ու համոզեց, որ ես պետք է շարունակեմ իմ քաղաքական գիծը։ Ով չի ուզում, թող գնա Փաշինյանի էջում լայք տա, ես ոչ մեկին չեմ պարտադրում, որ ինձ սիրեն»,-ավելացրեց ՀՀԿ խոսնակը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ